Քաղաքականություն

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հանրահավաքից հետո երթ իրականացրեց Երևանի փողոցներով

1 րոպեի ընթերցում

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հանրահավաքից հետո երթ իրականացրեց Երևանի փողոցներով

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հունիսի 9-ին Հանրապետության հրապարակում հրավիրած հանրահավաքում կոչ արեց համախոհներին և աջակիցներին պայքարը շարունակել փողոցներում ու հրապարակներում:

«Արմենպրես»- ի հաղորդմամբ՝ շարժման առաջնորդը հայտարարեց, որ պահանջում են, որպեսզի Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորները նախաձեռնեն խորհրդարանի արտահերթ նիստ հունիսի 11-ին ժամը 18։30-ին` կառավարության հրաժարականի և նոր կառավարության ձևավորման օրակարգով:

Ըստ նրա՝ ժողովրդի որոշմամբ և պահանջով ԱԺ խորհուրդը պարտավոր է հունիսի 10-ին որոշում ընդունել արտահերթ նիստ հրավիրելու մասին:

Նա կարծում է, որ 4 օր՝ 96 ժամ, վճռական պայքարելով առանց ընկրկելու, աննահանջ նվիրումով, կարգապահ ու բոլոր տեսակի դժվարություններն անտրտունջ կրելու դեպքում շարժումը կհասնի իր նպատակներին:

Այնուհետև՝ շարժման համախոհները Հանրապետության հրապարակից քայլերթով շարժվեցին դեպի Ամիրյան փողոց, Մաշտոցի և Բաղրամյան պողոտաներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում