Սպորտ

Պետրակովը ղազախների դեմ տոնած հաղթանակն ամբողջ թիմի լավ աշխատանքի արդյունքն է համարում

1 րոպեի ընթերցում

Պետրակովը ղազախների դեմ տոնած հաղթանակն ամբողջ թիմի լավ աշխատանքի արդյունքն է համարում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը Ղազախստանի նկատմամբ տոնած հաղթանակում բարձր է գնահատում ամբողջ թիմի աշխատանքը:

«Ինձ դուր եկավ հանդիպման մեկնարկային 25 րոպեները: Որևէ մեկին չեմ առանձնացնի, այլ ամբողջ թիմին: Լավ աշխատեցին թիմի բոլոր ֆուտբոլիստները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասել է Պետրակովը:

Վերջինս նաև շնորհակալություն է հայտնել երկրպագուներին, որոնք ներկա էին ընկերական խաղին:

«Շնորհակալ եմ նաև բոլորին` իմ նկատմամբ ջերմ վերաբերմունքի համար: Հայերն իմ կողքին են ամեն իրավիճակում»,-առանձնացրել է մասնագետը:

Խոսելով Ազգերի լիգայից առաջ ունեցած ընկերական խաղերից` Պետրակովն առանձնացրել է, որ ստուգողական խաղերը դրական արդյունք են տվել և օգնել են թիմի կազմավորմանը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմն ընկերական խաղի շրջանակներում Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում հյուրընկալեց Ղազախստանին և առավելության հասավ 2:1 հաշվով:

Բաժին

Եվրո-2024. Հուլիսի 1-ին սպասվելիք խաղերը երկուսն են

Սպորտ

Եվրո-2024. Հուլիսի 1-ին սպասվելիք խաղերը երկուսն են

Եվրո-2024. Իսպանիան գերազանցում է Վրաստանին և քառորդ եզրափակիչում է

Սպորտ

Եվրո-2024. Իսպանիան գերազանցում է Վրաստանին և քառորդ եզրափակիչում է

Եվրո-2024. Անգլիան քառորդ եզրափակիչում է

Սպորտ

Եվրո-2024. Անգլիան քառորդ եզրափակիչում է

Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում 6-րդն է

Սպորտ

Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում 6-րդն է

Հովհաննես Հարությունյանը միացել է «Արարատ-Արմենիա»-ին

Սպորտ

Հովհաննես Հարությունյանը միացել է «Արարատ-Արմենիա»-ին

Եվրո-2024. Ինչ հանդիպումները կան հունիսի 30-ին

Սպորտ

Եվրո-2024. Ինչ հանդիպումները կան հունիսի 30-ին

Եվրո-2024. Գերմանիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Սպորտ

Եվրո-2024. Գերմանիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Եվրո-2024. Շվեյցարիան դուրս թողեց Իտալիային և կշարունակի պայքարը քառորդ եզրափակիչում

Սպորտ

Եվրո-2024. Շվեյցարիան դուրս թողեց Իտալիային և կշարունակի պայքարը քառորդ եզրափակիչում

Երիտասարդ ըմբիշները Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն ամբողջական կազմերով

Սպորտ

Երիտասարդ ըմբիշները Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն ամբողջական կազմերով

Հովհաննես Հարությունյանը հեռանում է «Փյունիկ»-ից

Սպորտ

Հովհաննես Հարությունյանը հեռանում է «Փյունիկ»-ից

«Փյունիկ»-«Դինամո Մինսկ» խաղի վայրը փոխվել է

Սպորտ

«Փյունիկ»-«Դինամո Մինսկ» խաղի վայրը փոխվել է

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում