Հայաստանում ամուսնության տարիքային նվազագույն շեմ կսահմանվի 18 տարեկանը՝ առանց բացառությունների․ նախագիծ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանն առաջարկում է Հայաստանում ամուսնության տարիքային նվազագույն շեմ սահմանել 18 տարեկանը՝ առանց բացառությունների։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատգամավորը Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը ներկայացրեց Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։

«Գործող օրենսդրության համաձայն՝ ամուսնության տարիքային շեմը 18 տարեկանն է, բայց կան բացառություններ, երբ 16 և 17 տարեկաններում անձը կարող է ամուսնանալ, եթե առկա է նրա ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությունը, և ամուսնացող մյուս անձը առնվազն 18 տարեկան է:

Մեր օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է ամուսնության տարիքային նվազագույն շեմ սահմանել 18 տարեկանը՝ առանց բացառությունների։ Ըստ այդմ՝ առաջարկում եմ հանել այն բոլոր կարգավորումները, որոնք վերաբերվում են վաղ ամուսնություններին և անչափահաս ամուսիններին»,- ասաց պատգամավորը։

Բաքոյանի խոսքով՝ ուսումնասիրությունների արդյունքում ի հայտ են եկել լրջագույն խնդիրներ, և ամուսնության տարիքային շեմը պետք է փոխվի։

«Եթե ամուսնության տարիքային նվազագույն շեմ սահմանենք 18 տարեկանը՝ առանց բացառությունների, և օրենքին խիստ հետևենք, ապա վաղ ամուսնությունները բացառվելու են և դրանից բխող բոլոր բացասական հետևանքները կարող են նվազել, առավելագույն դեպքում մենք դրանք կարող ենք բացառել»,-եզրափակեց Բաքոյանը։

Նախագիծը հանձնաժողովում ստացավ դրական եզրակացություն։

Հայերեն Español فارسی

Ավարտվել է զինծառայողին ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

Համընդհանուր հայտարարագրման համակարգը որևէ պարագայում չի կարող լրացուցիչ ֆինանսական բեռ ստեղծել սոցիալապես խոցելի խավերի համար. Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը

Երևանը՝ տարվա զբոսաշրջային անակնկալ. հունական զբոսաշրջային ամսագիրը ծավալուն նյութ է հրապարակել Հայաստանի մասին

Մոսկվայի հոսթելներից մեկում բռնկված խոշոր հրդեհի պատճառով 300 մարդ է տարհանվել

ՀՀ ԱԱԾ-ն հերքել է տարածվող տեղեկատվությունը, թե Հանրապետության հրապարակում ադրբեջանցիներ են եղել

Թրամփը հայտարարել է Սիրիայից զորքերի դուրսբերման հնարավորության մասին

Տրանսպորտի սակագների վերաբերյալ Երևանի ավագանու նիստն ընդմիջվեց. վեճ և իրարանցում սկսվեց

Լարված իրավիճակ ավագանու արտահերթ նիստում

Թրամփը ԲՐԻԿՍ-ի անդամներին սպառնացել է 100% մաքսատուրքերով, եթե նրանք հրաժարվեն ԱՄՆ դոլարից