Հասարակական

Աղետի գոտում երկաթգծի վերականգնման ուղղությամբ ՌԴ գործընկերները լայնածավալ աշխատանք են իրականացնում․ վարչապետ

1 րոպեի ընթերցում

Աղետի գոտում երկաթգծի վերականգնման ուղղությամբ ՌԴ գործընկերները լայնածավալ աշխատանք են իրականացնում․ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած հեղեղումների հետևանքով վնասված երկաթուղու կառուցման աշխատանքները շարունակվում են։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստին այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

«Երկաթուղու հետ կապված ակտիվ աշխատանքը շարունակվում է։ Այնտեղ լավ տեմպով առաջ ենք գնում, որպեսզի օր առաջ երկաթուղին աշխատի»,- ասաց Սանոսյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր հերթին նշեց, որ երկաթգծի լիարժեք վերականգնման ուղղությամբ ռուսաստանցի գործընկերները լայնածավալ աշխատանք են իրականացնում։

Ավելի վաղ, ՀՀ կառավարության նիստին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնել էր, որ երկաթուղու տարբեր հատվածներում վնասները մոտ 2 կիլոմետրի են հասնում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում