Հասարակական

Աղետի գոտում արդեն չորս հետիոտնային կամուրջ է կառուցվել, ևս մեկը կառուցվում է մեքենաների համար. նախարար

1 րոպեի ընթերցում

Աղետի գոտում արդեն չորս հետիոտնային կամուրջ է կառուցվել, ևս մեկը կառուցվում է մեքենաների համար. նախարար

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լոռու և Տավուշի մարզերի աղետի գոտում արդեն չորս հետիոտնային կամուրջ է կառուցվել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կառավարության նիստին այս մասին ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

«Արդեն չորս հետիոտնային կամուրջ է կառուցվել, որոնք բավականին հեշտացրել են հաղորդակցությունը։ Մինչև վաղը կունենանք ժամանակավոր կամուրջ մեքենաների համար, արդեն շինարարություն է ընթանում, որը իրականացվում է յոթ բնակավայրի կապը վերականգնելու համար»,-նշեց Գնել Սանոսյանը։

Նախարարի տեղեկացմամբ՝ աղետի գոտում էլեկտրամատակարարումը, գազամատակարարումը և ջրամատակարարումը 90 տոկոսով վերականգնված է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում