Հասարակական

ՊԵԿ-ը պարզեցրել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծման և արտահանման գործընթացը

6 րոպեի ընթերցում

ՊԵԿ-ը պարզեցրել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծման և արտահանման գործընթացը

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայությունում, իրականացվող բարեփոխումների շրջանակում, էականորեն պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների հետ կապված վարչարարությունը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունից, եթե որևէ ապրանք իր նկարագրով և /կամ ապրանքային ծածկագրով ընդգրկված է երկակի կամ ռազմական նշանակության ապրանքների անվանացանկում, ապա անհրաժեշտություն է առաջանում պարզել, արդյոք այդ ապրանքն իր բնութագրերով հանդիսանում է այդպիսին, թե՝ ոչ։ Եթե պարզվում է, որ տվյալ ապրանքը հանդիսանում է երկակի կամ ռազմական նշանակության, ապա մաքսային գործառնություններն իրականացնելու համար պահանջվում է լիազոր մարմինների թույլտվությունները (Էկոնոմիկայի կամ Պաշտպանության նախարարություններ)։ Այս գործընթացում ճիշտ կողմնորոշվելու, այսինքն, պարզելու համար, թե այս կամ այն ապրանքը հանդիսանում է արդյոք երկակի կամ ռազմական նշանակության, թե՝ ոչ, մաքսային մարմինները հիմք են ընդունում հավատարմագրված մասնագիտական կազմակերպությունների փորձագիտական եզրակացությունները։

Սրան զուգահեռ կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող հանդիսանալ երկակի կամ ռազմական նշանակության, սակայն մինչև վերջերս ենթարկվում էին փորձաքննության, որն, ի դեպ, անվճար չէ․ ռազմական նշանակության ապրանքների մասով այն արժե մոտ 12․000 ՀՀ դրամ, իսկ երկակի նշանակության ապրանքների համար՝ մոտ 60․000 ՀՀ դրամ։ Այս փորձաքննությունները միջինում տևում են երկակի նշանակության ապրանքների մասով՝ 5 աշխատանքային օր, իսկ ռազմական նշանակության ապրանքների մասով՝ 2-3 աշխատանքային օր։ Այսինքն, բազմաթիվ դեպքերում արտաքին տնտեսական գործունեության (ԱՏԳ) մասնակիցները ստիպված էին ծախսել այդ գումարները և ժամանակը, թեև ապրանքներն իրենց բնութագրերով ակնհայտորեն չէին կարող որակվել որպես երկակի կամ ռազմական նշանակության։

Այս իրավիճակը կարգավորելու նպատակով ՊԵԿ կառուցվածքում ընթացիկ տարվա ապրիլի 11-ից ձևավորվել է հատուկ մասնագիտացված աշխատանքային խումբ, որն անվճար իրականացնում է երկակի կամ ռազմական նշանակության ապրանքների անվանացանկերում ընդգրկված ապրանքների նախնական ուսումնասիրություն և դրա արդյունքում մինչև մեկ աշխատանքային օրվա ընթացքում որոշում է կայացնում այդ ապրանքների միանշանակ երկակի կամ ռազմական նշանակության չհանդիսանալու կամ այդ հանգամանքը պարզելու համար փորձաքննության ենթակա լինելու վերաբերյալ։

Այսպես, 2024 թվականի ապրիլի 11-ից մայիսի 31-ը ներառյալ ժամանակահատվածում տվյալ աշխատախմբին ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում հասանելի Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am) ենթահամակարգի միջոցով հայտատուների կողմից երկակի և (կամ) ռազմական նշանակության ապրանքների վերաբերյալ եզրակացություն ստանալու համար ներկայացված անվճար հիմունքներով ուսումնասիրված հայտերի ընդհանուր քանակը կազմել է 1035 հայտ, 4341 ապրանքատեսակ, որոնցից ռազմական նշանակության ապրանքների մասով՝ 900հայտ, 3094 ապրանքատեսակ, իսկ երկակի նշանակության ապրանքների մասով՝ 135 հայտ, 1247 ապրանքատեսակ։

Փորձագիտական եզրակացության անհրաժեշտություն չի առաջացել՝ ռազմական նշանակության ապրանքների մասով՝848հայտ (900-ից),2977ապրանքատեսակի համար (3094-ից), երկակի նշանակության ապրանքների մասով՝ 96 հայտ (135-ից),1063ապրանքատեսակների համար (1247-ից)։ Յուրաքանչյուր հայտի ուսումնասիրությունը տևել է մինչև մեկ աշխատանքային օր։

Փորձաքննության է ուղարկվել ռազմական նշանակության ապրանքների մասով՝52հայտ,117ապրանքատեսակ, երկակի նշանակության ապրանքների մասով՝ 39 հայտ,184ապրանքատեսակ (փորձաքննության ուղարկված ապրանքատեսակների քանակը մեծ է, քանի որ սկզբնական շրջանում ծրագիրը հնարավորություն չէր տալիս հայտում ներառված ապրանքատեսակներից որոշներն ուղարկել փորձաքննության, ուղարկվում էր ամբողջ հայտը՝ անկախ այն հանգամանքից, որ փորձագետի եզրակացություն անհրաժեշտ էր ընդամենը մեկ կամ մի քանի ապրանքների մասով (օրինակ՝ մեկ հայտի մեջ եղել է 35 անվանում ապրանքատեսակ, որից փորձագիտական եզրակացություն անհրաժեշտ է եղել ընդամենը 5 ապրանքատեսակի համար, բայց ուղարկվել է ամբողջ հայտը), այդ խնդիրը կարգավորվել է սույն թվականի մայիսի 2-ից)։

Միաժամանակ տեղեկացվում է, որ դասակարգման և մաքսասակագնային հարցերով մասնագիտական կենտրոնում-բաժնում գործող աշխատանքային խմբի՝ ապրիլի 11-ից մայիսի 31-ը ներառյալ ժամանակահատվածում իրականացված աշխատանքների արդյունքում տնտեսվարողները տնտեսել են նախ՝ ժամանակ (յուրաքանչյուր հայտի մասով՝ 2-4 աշխատանքային օր) և ֆինանսական միջոցներ՝ 15.936.000 ՀՀ դրամ, որից 10.176.000 ՀՀ դրամ՝ ռազմական նշանակության ապրանքների մասով, և 5.760.000 ՀՀ դրամ՝ երկակի նշանակության ապրանքների մասով։

ՌԴ-ն մինչև այսօր էլ զենք-զինամթերքն ամբողջությամբ չի մատակարարել․ ՀՀ ԱԽ քարտուղար

Քաղաքականություն

ՌԴ-ն մինչև այսօր էլ զենք-զինամթերքն ամբողջությամբ չի մատակարարել․ ՀՀ ԱԽ քարտուղար

Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ

Ռազմական

Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ

Կհստակեցվեն եղբայրների կողմից նույն զորամասում ծառայության անցնելու պայմանները

Ռազմական

Կհստակեցվեն եղբայրների կողմից նույն զորամասում ծառայության անցնելու պայմանները

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Ադրբեջանը մեկ օրվա մեջ երկրորդ ապատեղեկատվությունն է տարածել. ՀՀ ՊՆ

Ադրբեջան

Ադրբեջանը մեկ օրվա մեջ երկրորդ ապատեղեկատվությունն է տարածել. ՀՀ ՊՆ

Ամերիկյան ավիակիր նավը ժամանել է Հարավային Կորեա՝ զորավարժություններ անցկացնելու

Միացյալ Նահանգներ

Ամերիկյան ավիակիր նավը ժամանել է Հարավային Կորեա՝ զորավարժություններ անցկացնելու

ՀՀ ՊՆ-ն սուտ է որակում Ադրբեջանի հայտարարությունը հայկական կողմից  hրադադարի խախտման վերաբերյալ

Ադրբեջան

ՀՀ ՊՆ-ն սուտ է որակում Ադրբեջանի հայտարարությունը հայկական կողմից hրադադարի խախտման վերաբերյալ

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Հասարակական

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հասարակական

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում