Հասարակական

Աղետի գոտում շարունակվում են վթարավերականգնողական աշխատանքները. Լոռու մարզպետը ներկայացրեց ամփոփ տեղեկատվություն

5 րոպեի ընթերցում

Աղետի գոտում շարունակվում են վթարավերականգնողական աշխատանքները. Լոռու մարզպետը ներկայացրեց ամփոփ տեղեկատվություն

ԱԼԱՎԵՐԴԻ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը մամլո ասուլիսի ընթացքում ներկայացրեց հունիսի 4-ին և 5-ին աղետի գոտում ջրհեղեղի հետևանքների վերացման ուղղությամբ կատարվող և կատարված աշխատանքների ամփոփ տեղեկատվությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ղազարյանը նախ նշեց, որ գործընկերների աջակցությամբ երեկ ավարտվել է Քարկոփ բնակավայրի հետ կապող հետիոտնային կամրջի կառուցումը և մարդիկ անարգել միջպետական Մ6 մայրուղուց անցնում են նշված համայնք:

«Առավոտյան այցելեցի Քարկոփ, որտեղ համայնքի ղեկավարի գլխավորությամբ և մեր մի խումբ կամավորների աջակցությամբ շարունակվում են մաքրման աշխատանքները, ինչի առթիվ բնակիչներն արտահայտեցին իրենց գոհունակությունը: Այդուհանդերձ Քարկոփում դեռ կան անելիքներ, որոնց կատարման ընթացքի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- ասաց Լոռու մարզպետը:

Նրա խոսքով՝ նախատեսված է նաև նոր ջրագիծ անցկացնել միջպետական Մ6 մայրուղուց, որպեսզի մի քանի կետեր ապահովվեն խմելու ջրով: Վաղը «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատակիցները կավարտեն մոնտաժման աշխատանքները: Ղազարյանը հավելեց, որ աշխատանքներ են իրականացնում նաև ՀԵՑ-ի գործընկերները:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վնասված տների պատերը դեռ խոնավ են, ուստի անվտանգության տեսանկյունից առայժմ նպատակահարմար չէ դրանցում կատարել հոսանքի հետ կապված աշխատանքներ, սակայն ազգաբնակչության կարիքները որոշակիորեն հոգալու նպատակով մի քանի կետերում կապահովվի նաև հոսանքի մատակարարումը»,- ասաց Ղազարյանը:

Մարզպետի տեղեկացմամբ՝ երեկվանից ակտիվ աշխատանքներ են իրականացվում Ախթալայի հատվածում, որտեղ տեղադրվել է ժամանակավոր երկաթե կամուրջ, որն անցանելի կդառնա այսօր երեկոյան: Վաղվանից կգործի նաև ժամանակավոր ավտոմոբիլային կամուրջը: Աշխատանքները շարունակվում են նաև Ալավերդի համայնքում, որտեղ հընթացս լուծվում են կոյուղիների հետ կապված որոշ խնդիրներ: Նախատեսվում է այդ հատվածում կառուցել նոր կոյուղագծեր:

«Այցելել եմ նաև Սանահին թաղամաս, որտեղ հանդիպել եմ բնակիչների հետ, լսել նրանց կարիքները: Գրեթե 90 տոկոսով այնտեղ ավարտվել են մաքրման աշխատանքները: Ավարտական փուլում են գտնվում նաև գետի մյուս ափ տանող հետիոտնային կամրջի տեղադրման աշխատանքները, ինչը զգալիորեն կհեշտացնի մեր աշխատանքները նշված հատվածում, և անմիջական կապ կհաստատվի Ալավերդի քաղաքի կենտրոնի և կայարանամերձ թաղամասի միջև»,- ասաց Ղազարյանը:

Նա նշեց, որ գույքագրման գործընթացը նույնպես շարունակվում է: Կան տնտեսվարողներ, ովքեր կրել են զգալի վնասներ, որոնց գույքագրումն իրականացնելու և ամբողջական վնասը գնահատելու համար կպահանջվի որոշակի ժամանակ: Մարզպետն ուրախությամբ տեղեկացրեց, որ գնացքներն արդեն կարողանում են մոտենալ Այրում կայարանին, որտեղից վառելիքը բեռնատար մեքենաներով տեղափոխվում է Երևան և երկրի մյուս բնակավայրեր:

«Մենք բնականաբար չենք բավարարվելու ժամանակավոր կառույցներով: Հիմնական կամուրջներն ամբողջությամբ մոտ ապագայում կառուցվելու են: Այս պահին պատկան մարմիններն ու մասնագետները քննարկում են հնարավոր տարբերակները՝ կատարելով նախագծային աշխատանքներ: Հետագա պլանների մեջ է մտնում նաև Դեբեդ գետի հունի մաքրումը, ինչպես նաև հենապատերի ամրակայումն ու վերանորոգումը, բայց դրա համար անհրաժեշտ է, որպեսզի գետը վերադառնա նախկին մակարդակին: Այս օրերին Դեբեդի մակարդակը զգալիորեն իջել է»,- ասաց Լոռու մարզպետը:

Մայիսի 26-ին տեղացած հորդառատ անձրևների հետևանքով Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումներ են եղել, Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերը դուրս են եկել իրենց հունից՝ էական վնասներ պատճառելով կարևոր ենթակառուցվածքների, բնակելի տների: Փլուզվել են ճանապարհներ և կամուրջներ: Հեղեղումների հետևանքով զոհվել է չորս մարդ: Կառավարությունն աղետի գոտի է հայտարարել հեղեղումներից տուժած բնակավայրերը:

Մանվել Մարգարյան

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Հասարակական

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հասարակական

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Հասարակական

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Հասարակական

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

Հասարակական

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Հասարակական

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Հասարակական

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

Հասարակական

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում