Հասարակական

Երևանում նոր հիվանդանոց կառուցելու ծրագիր կա. քաղաքապետ

1 րոպեի ընթերցում

Երևանում նոր հիվանդանոց կառուցելու ծրագիր կա. քաղաքապետ

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքային իշխանություններ նոր հիվանդանոց կառուցելու ծրագրի հարցով քննարկումների մեջ են միջազգային գործընկերների հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը խորհրդարանում ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը:

«Ունենք հիվանդանոց կառուցելու մեծ ծրագիր: Դա հիմա քննարկում ենք մեր միջազգային գործընկերների հետ»,–ասաց Ավինյանը:

Առողջապահության բնագավառում հիմնանորոգվել է 5 օբյեկտ: Քաղաքապետի վստահեցմամբ՝ մինչև 3 տարվա ընթացքում բոլոր պոլիկլինիկաները կհիմնանորոգվեն ու կբերվեն պատշաճ տեսքի:

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում