Հասարակական

Նախատեսվում է, որ ձեռք բերվող նոր ավտոբուսներն ու տրոլեյբուսները Երևանում կլինեն սեպտեմբերին

1 րոպեի ընթերցում

Նախատեսվում է, որ ձեռք բերվող նոր ավտոբուսներն ու տրոլեյբուսները Երևանում կլինեն սեպտեմբերին

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ձեռք բերվող 171 նոր ավտոբուսներն ու 15 տրոլեյբուսները, ամենայն հավանականությամբ, Երևանում կլինեն սեպտեմբերի ամսին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը խորհրդարանում ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը:

«Այս տարի մեր բյուջեով նախատեսել ենք 171 8.5–մետրանոց ավտոբուսներ և 15 տրոլեյբուսներ ձեռք բերել, որոնք ամենայն հավանականությամբ սեպտեմբերին մատակարարված կլինեն, պայմանագրերը կքնված են»,–ասաց Ավինյանը:

Իսկ նախորդ տարի սկսված՝ տոմսային համակարգի ներդրման գործընթացն այս տարի ավարտին կհասցվի:

Կարդացեք հոդվածը` فارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում