Տնտեսություն

ՌԴ Դաշնային խորհուրդը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագրի վավերացմանը

3 րոպեի ընթերցում

ՌԴ Դաշնային խորհուրդը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագրի վավերացմանը

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ Դաշնային խորհուրդը լիագումար նիստում հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագրի վավերացման մասին օրենքին։

Փաստաթուղթն ստորագրվել է 2023 թվականի դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում։ Այն պետք է փոխարինի պայմանավորվող կողմերի միջև 2018 թվականի մայիսի 17-ի ազատ առևտրի գոտու ստեղծման մասին ժամանակավոր համաձայնագրին։ Համաձայնագիրը ձևավորում է ԵԱՏՄ-ի և նրա անդամ երկրների և Իրանի Իսլամական Հանրապետության միջև առևտրի հիմնական կանոնները, որոնք «առավելագույնս մոտեցված են Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կանոններին»:

Այդ կանոնների թվում են առավել բարենպաստման ռեժիմը և ազգային ռեժիմը, պաշտպանիչ միջոցների և մաքսային վարչարարության կիրառումը, ապրանքների ներմուծման քանակական արգելքների և սահմանափակումների կիրառումից հրաժարումը, ինչպես նաև անասնաբուժական, սանիտարական և բուսասանիտարական միջոցների մասով ԱՀԿ բազային ստանդարտներն ամրագրող դրույթները և տեխնիկական կարգավորման դրույթները:

Ի լրումն ԱՀԿ ստանդարտ կանոնների՝ համաձայնագիրը նախատեսում է պարտավորություններ, որոնք դուրս են դրանց շրջանակներից, բայց, այդուհանդերձ, կիրառվում են ԵԱՏՄ-ում։ Ամրագրվում են տեխնիկական կանոնակարգերի հրապարակման և ուժի մեջ մտնելու միջև 180-օրյա անցումային շրջանի ապահովման պարտավորությունները։ Ինչպես նշված է օրենքին կից փաստաթղթերում, այս դրույթը «բարձրացնում է Իրանի առևտրային ռեժիմի թափանցիկությունը և հավասարեցնում է ԵԱՏՄ-ի հետ կարգավորող միջավայրը, որն արդեն գործում է այս սկզբունքով»։

Համաձայնագիրը նախատեսում է համագործակցության հաստատում տարբեր ոլորտներում՝ այդ թվում օգտակար հանածոների արդյունահանման, վերամշակման և օգտագործման, էներգաարդյունավետության, հետազոտությունների և նորարարությունների, կրթության, բժշկության, տրանսպորտի բնագավառում, ներառյալ բազմամոդալ (խառը) փոխադրումները, հեռահաղորդակցությունները, տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքը և փոխադրամիջանցքները: Փաստաթուղթը նաև սահմանում է առևտրի արտոնյալ ռեժիմ «արտաքին տնտեսական գործունեության անվանացուցակի մոտ 87 %-ի վերաբերյալ»։

Ինչպես նշում են ՌԴ խորհրդարանականները, համաձայնագրի իրականացումը ռուս արտահանողներին թույլ կտա մաքսատուրքեր վճարելիս տարեկան խնայել մոտ 300 միլիոն դոլար։ Ակնկալվում է, որ համաձայնագիրը կնպաստի առևտրատնտեսական ոլորտում Իրանի հետ համագործակցության հետագա զարգացմանը։

Հայաստանը Շանհայում կմասնակցի Չինաստանի 7-րդ միջազգային ներմուծման ցուցահանդեսին

Տնտեսություն

Հայաստանը Շանհայում կմասնակցի Չինաստանի 7-րդ միջազգային ներմուծման ցուցահանդեսին

Հայաստանում կհյուրընկալվեն ներդրողներ աշխարհի տարբեր երկրներից

Տնտեսություն

Հայաստանում կհյուրընկալվեն ներդրողներ աշխարհի տարբեր երկրներից

Մինչև տարեվերջ Հայաստանի տնտեսությունը կշարունակի զարգանալ նույն տեմպերով, եթե արտաքին գործոնները մնան անփոփոխ. տնտեսագետ

Տնտեսություն

Մինչև տարեվերջ Հայաստանի տնտեսությունը կշարունակի զարգանալ նույն տեմպերով, եթե արտաքին գործոնները մնան անփոփոխ. տնտեսագետ

Թաթայի համերգ, տոնավաճառ, տեղացի արտիստների ելույթներ. երաժշտական-զբոսաշրջային «Ֆեստիվառ» փառատոնը Գյումրիում էր

Տնտեսություն

Թաթայի համերգ, տոնավաճառ, տեղացի արտիստների ելույթներ. երաժշտական-զբոսաշրջային «Ֆեստիվառ» փառատոնը Գյումրիում էր

Շիրակի մարզի Հայկավան բնակավայրում անցկացվեց «Berry Festival 2024» հատապտուղների առաջին փառատոնը

Տնտեսություն

Շիրակի մարզի Հայկավան բնակավայրում անցկացվեց «Berry Festival 2024» հատապտուղների առաջին փառատոնը

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Տնտեսություն

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Ասիական ինդեքսներ - 27-07-24

Տնտեսություն

Ասիական ինդեքսներ - 27-07-24

Եվրոպական ինդեքսներ - 27-07-24

Տնտեսություն

Եվրոպական ինդեքսներ - 27-07-24

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 26-07-24

Տնտեսություն

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 26-07-24

LME. Գունավոր մետաղների գներ - 26-07-24

Տնտեսություն

LME. Գունավոր մետաղների գներ - 26-07-24

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ - 26-07-24

Տնտեսություն

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ - 26-07-24

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում