Տնտեսություն

ՌԴ Դաշնային խորհուրդը վավերացրել է ԱՊՀ երկրների միջև ծառայությունների և ներդրումների ազատ առևտրի մասին համաձայնագիրը

1 րոպեի ընթերցում

ՌԴ Դաշնային խորհուրդը վավերացրել է ԱՊՀ երկրների միջև ծառայությունների և ներդրումների ազատ առևտրի մասին համաձայնագիրը

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի դաշնային խորհուրդը լիագումար նիստում հավանություն է տվել Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) երկրների միջև ծառայությունների ազատ առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման մասին համաձայնագրի վավերացման մասին օրենքին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հիշեցնելով, որ փաստաթուղթը ստորագրվել է Սոչիում 2023 թվականի հունիսի 8-ին Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի կառավարությունների ղեկավարների կողմից։ Համաձայնագիրը մշակվել է ի կատարումն ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի՝ 2011 թվականի հոկտեմբերի 18-ի՝ Ազատ առևտրի համաձայնագրի մասին որոշման։

Ըստ օրենքին կից փաստաթղթերի՝ համաձայնագիրը չի ազդում ԵԱՏՄ անդամ երկրների հարաբերությունների վրա, որոնց միջև, համեմատած այս փաստաթղթի հետ, կան ծառայությունների առևտրի և ներդրումային գործունեության ավելի ազատ պայմաններ։ Համաձայնագիրը կանխատեսելի ռեժիմ է սահմանում ԵԱՏՄ անդամ երկրների և Տաջիկստանի, ինչպես նաև Ուզբեկստանի միջև ծառայությունների առևտրի և ներդրումների համար։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում