Քաղաքականություն

Կարևոր ներդրում Վրաստան-Հայաստան ռազմավարական գործընկերության մեջ․ դեսպանի անդրադարձը՝ ՄԱԿ-ում Հայաստանի քվեարկությանը

1 րոպեի ընթերցում

Կարևոր ներդրում Վրաստան-Հայաստան ռազմավարական գործընկերության մեջ․ դեսպանի անդրադարձը՝ ՄԱԿ-ում Հայաստանի քվեարկությանը

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում Վրաստանի դեսպան Գեորգի Շարվաշիձեն Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության ուղղությամբ ևս մեկ կարևոր քայլ է համարում Հայաստանի կողմից ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի բանաձևին կողմ քվեարկելը, որով հաստատվել է բոլոր տեղահանված անձանց և փախստականների վերադարձի իրավունքն Աբխազիա և Ցխինվալ։

«Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության ևս մեկ կարևոր քայլ։ Շնորհակալ եմ Հայաստանին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի «Աբխազիայից, Վրաստանից և Ցխինվալի տարածաշրջանից տեղահանվածների և փախստականների կարգավիճակը/Հարավային Օսեթիա, Վրաստան» բանաձևին կողմ քվեարկելու համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գրել է դեսպանը։

Նա շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նախագահ Վահագն Խաչատուրյանին և արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին։

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընդունել է բանաձև, որով հաստատել է բոլոր տեղահանված անձանց և փախստականների վերադարձի իրավունքն Աբխազիա և Ցխինվալ։ Հայաստանը կողմ է քվեարկել բանաձևին։ Բանաձևն ընդունվել է 103 «կողմ», 9 «դեմ» և 53 «ձեռնպահ» ձայներով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում