Քանյե Ուեսթին դատի են տվել սեռական ոտնձգությունների համար

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոդել Լորեն Պիշոտան, որը որպես օգնական աշխատել է ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի մոտ, նրա դեմ դատական հայց է ներկայացրել սեռական ոտնձգությունների և աշխատանքից անօրինական հեռացման համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Page Six հրատարակությունը` վկայակոչելով դատական ​​փաստաթղթերը։

Դատական ​​փաստաթղթերի համաձայն՝ Լորեն Պիշոտան Ուեսթի հետ սկսել է աշխատել 2021 թվականի հուլիսին։ Մոդելը ռեփերին մեղադրում է այն բանում, որ վերջինս իր ներկայությամբ իրեն անպարկեշտ է պահել, գռեհիկ բնույթի հաղորդագրություններ ուղարկել և նրա հետ կիսել այլ կանանց հետ իր ինտիմ հարաբերությունների վերաբերյալ տեսագրություններ և լուսանկարներ։

Մոդելի խոսքով՝ Ուեսթն իրեն աշխատանքից հեռացրել է 2022 թ. հոկտեմբերին։ Իրեն 3 միլիոն դոլարի փոխհատուցում են առաջարկել, ինչն, ըստ մոդելի, ինքն այդպես էլ չի ստացել։ Այժմ Պիշոտան փոխհատուցում է պահանջում պայմանագրի պայմանների խախտման և անառողջ աշխատանքային մթնոլորտի համար:

Հայերեն Русский

Ռումինիայում նոր կառավարության ձևավորման գործընթացը փակուղի է մտել

Թրամփը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում վստահ հաղթանակի առթիվ

Մոսկվայում նշել են, թե որն է ռուս-ամերիկյան հարաբերությունների վերականգնման բանալին

ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում

ԱՄՆ-ն Կուբային կոչ է արել զերծ մնալ Գուանտանամոյի բազային հարվածելու նպատակով զենք հայթհայթելու փորձերից

Լյուքսեմբուրգը շնորհավորել է Հայաստանին և խորհրդարանական ընտրությունները հաջողված համարել

Երևանը բարձր է գնահատում Լիսաբոնի հետ իր բարեկամությունը. ԱԳՆ-ն շնորհավորել է Պուտուգալիայի Ազգային օրը

Իսրայելի հարձակումների հետևանքով վերջին 24 ժամում 30 մարդ է զոհվել Լիբանանում

Հասանովն ու Վուչիչը քննարկել են Ադրբեջան-Սերբիա ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները

Աշխարհահռչակ Անդրեա Բոչելլին ելույթ կունենա ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության բացման արարողությանը