Տնտեսություն

Գեղարքունիքի մարզում կատարվել է 12 հազար 252,2 հեկտար գարնանացան

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզում կատարվել է 12 հազար 252,2 հեկտար գարնանացան

ԳԱՎԱՌ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի տնտեսություններում 2024 թվականի հունիսի 3-ի դրությամբ կատարվել է 12 հազար 252,2 հեկտար գարնանացան։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչությունից, 5291,4 հեկտար գարնանացան կատարվել է Վարդենիս, 3411,5 հեկտար՝ Մարտունի, 2201 հեկտար՝ Գավառ, 869,3 հեկտար՝ Սևան և 479 հեկտար՝ Ճամբարակ համայնքների տնտեսություններում։

7083 հեկտար կազմում են գարնանացան գարու, 3591 հեկտար՝ կարտոֆիլի, 530,5 հեկտար՝ բազմամյա խոտաբույսերի, 467, 4 հեկտար՝ գարնանացան ցորենի ցանքերը։ Այս մշակաբույսերից բացի ցանվել է նաև 151 հեկտար լոբի, 132 հեկտար ոլոռ, 45 հեկտար կտավատ, 96 հեկտար վարսակ, 93 հեկտար այլ հացահատիկ, 2 հեկտար գազար, 1 հեկտար սոխ, այլ բանջարեղեն։

«Տեղումնառատ եղանակի ու ոչ բարձր ջերմաստիճանի պատճառով գարնանացանի բնականոն ընթացքը դանդաղեց, այդ պատճառով հիմա էլ շարունակվում են կարտոֆիլի և բանջարաբոստանային այլ մշակաբույսերի ցանքերը։ Կարծում ենք, որ հունիսի առաջին տասնօրյակում մենք կունենանք ավելի շատ ցանված տարածքներ, քան մեր տրամադրության տակ եղած տվյալներն են։ Իսկ մարզում նախորդ տարվա աշնանացան ցորենի ցանքերը կենսունակ են հետագա աճի ու զարգացման համար»,-տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Մարտին Պետրոսյանը։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում