Մհեր Գրիգորյանը մեկնել է Մինսկ՝ մասնակցելու ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարների հանդիպմանը
1 րոպեի ընթերցում
![Մհեր Գրիգորյանը մեկնել է Մինսկ՝ մասնակցելու ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարների հանդիպմանը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2024/06/1138634.jpg)
ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ, մեկնել է Մինսկ՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Հաղորդվում է, որ փոխվարչապետ Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 3-ին ժամանել է Մինսկի մերձակայքում գտնվող «Գրեյթ Սթոուն» չին-բելառուսական արդյունաբերական պարկ, որտեղ անցկացվելու է խորհրդի նիստը։