Հասարակական

Հարգանքով ենք վերաբերվում ցանկացած միջազգային կառույցի գնահատականի. Հարությունյանը՝ Լեմկինի ինստիտուտի հայտարարության մասին

1 րոպեի ընթերցում

Հարգանքով ենք վերաբերվում ցանկացած միջազգային կառույցի գնահատականի. Հարությունյանը՝ Լեմկինի ինստիտուտի հայտարարության մասին

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը հարգանքով է վերաբերվում ցանկացած միջազգային կառույցի գնահատականի, դրանց հետ կարող է համաձայնվել կամ չհամաձայնվել, բայց ընդունում է ի գիտություն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին այս մասին ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Լեմկինի ինստիտուտի՝ Հայաստանում բողոքի ակցիաների վերաբերյալ հայտարարությանը:

«Ցանկացած միջազգային կառույցի գնահատականներին հարգանքով ենք վերաբերվում: Կարող ենք դրա հետ համաձայնվել կամ չհամաձայնվել, բայց հարգանքով ենք վերաբերվում և ընդունում ենք ի գիտություն»,–ասաց Հարությունյանը:

Լեմկինի ինստիտուտը համապատասխան հայտարարությամբ դիմել էր Հայաստանի կառավարությանը, ինչպես նաև աշխարհի մյուս բոլոր երկրների կառավարություններին՝ ցուցաբերելու զսպվածություն և հարգելու մարդկանց՝ իրենց անհամաձայնությունն արտահայտելու հիմնարար իրավունքը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում