Քաղաքականություն

ՀՀ-ում ԵՄ առաքելությունը Եղեգնաձորում ընդունել է Նիդեռլանդների ոստիկանության պատվիրակությանը

1 րոպեի ընթերցում

ՀՀ-ում ԵՄ առաքելությունը Եղեգնաձորում ընդունել է Նիդեռլանդների ոստիկանության պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը Եղեգնաձոր քաղաքում ընդունել է Նիդեռլանդների ոստիկանության պատվիրակության անդամներին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշվում է ՀՀ-ում ԵՄ առաքելության X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ։

«Ուրախ ենք այսօր Եղեգնաձորում ողջունել Նիդեռլանդների ոստիկանության պատվիրակությանը: Լավ քննարկումներ ունեցանք Հայաստանում Եվրոպական միության առաքելության մանդատի և տեղում իրականացվող գործունեության վերաբերյալ»,- նշել է առաքելությունն իր գրառման մեջ՝ շնորհակալություն հայտնելով Նիդեռլանդներին առաքելությանը ցուցաբերվող շարունակական աջակցության համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում