Տնտեսություն

Անտոկոս հրատապ կենսաթոշակային վարկերի տրամադրման գործընթացի մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. Ֆինանսների նախարարություն

1 րոպեի ընթերցում

Անտոկոս հրատապ կենսաթոշակային վարկերի տրամադրման գործընթացի մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. Ֆինանսների նախարարություն

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 55 տարեկանից բարձր անձանց անտոկոս հրատապ կենսաթոշակային վարկերի տրամադրման գործընթացի մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը:

«Ի պատասխան շրջանառվող տեղեկատվության առ այն, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը մայիսի 1-ից սկսելու է 55 տարեկանից բարձր անձանց անտոկոս հրատապ կենսաթոշակային վարկերի տրամադրման գործընթաց, հայտնում ենք, որ սույն տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,- նշված է հայտարարության մեջ:

Ֆինանսների նախարարությունից հորդորում են հետևել միայն պաշտոնական լրահոսին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում