Երևանի մանկապարտեզներում կտեղադրվեն տեսախցիկներ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի մանկապարտեզներում կտեղադրվեն տեսախցիկներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարվեց քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ:

Նշվեց, որ ուսումնասիրվել են շուրջ 50 մանկապարտեզների տեղանքները, գործող խմբերն ու հատակագծերը:

Ծրագրի ամբողջական իրականացման համար նախատեսվում է մինչև 1700 տեսահսկման կետ ունենալ:

Հայերեն فارسی