Պետությունը մասնագիտական ուսուցում և զբաղվածություն է ապահովել պատերազմի մասնակից ավելի քան 520 անձի համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2023 թվականին զբաղվածության ապահովման ծրագրերի շրջանակներում մասնագիտական ուսուցում և/կամ կայուն զբաղվածություն է ապահովել Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողություններին մասնակից 526 անձի համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը:

«2023–ին նախարարությունը շարունակել է իրականացնել զբաղվածության ապահովման մեկ այլ ծրագիր, որը մասնագիտական ուսուցում և/կամ կայուն զբաղվածություն է ապահովել Ադրբեջանի կողմից 2016, 2020, 2021 թթ. սանձազերծված ռազմական գործողություններին մասնակից 526 անձի համար»,–ասաց նախարարը:

Ծրագիրն իրականացվել է պիլոտային տրամաբանությամբ, ունեցել է երեք բաղադրիչ՝ վերապատրաստում, կրթություն, փորձառության ձեռքբերում: Պետությունը նաև խրախուսել է գործատուին, որ պատերազմի մասնակիցներին ընդունի աշխատանքի: Նախարարությունում հասկացել են, որ ծրագիրը դրական արդյունքներ է տալիս, ուստի ընդլայնել են շահառուների ցանկը:

«2023 թվականից ներառում ենք ոչ միայն պատերազմի մասնակիցներին, այլ նաև զորացրվածներին: Մինչև զորացրվելն էլ որոշակի աշխատանք կատարում ենք հենց զորամասերում՝ փորձելով հասկանալ, թե ինչ վերապատրաստման անհրաժեշտություն կարող է առաջանալ: Զորացրվելուց հետո արդեն ունենում ենք որոշակի տվյալներ և կարողանում ենք ուղղորդել համապատասխան ոլորտներ և ծրագրեր»,–ասաց նախարարը:

Մկրտչյանը նաև տեղեկացրեց, որ նախորդ տարվա ընթացքում Միասնական սոցիալական ծառայության միջնորդությամբ աշխատանքով է ապահովվել 10 հազար 878 աշխատանք փնտրող, որոնցից 2961–ը՝ նպաստառու:

Հայերեն فارسی Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ