Հեծանիվը  նաև բնության հետ հաղորդակցվելու հնարավորություն է տալիս. Նիկոլ Փաշինյան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հեծանվորդի օրվա առիթով տեսանյութ է հրապարակել «Ֆեյսբուք»-ի իր էջում, որում, հեծանիվ վարելով, անդրադարձել է հեծանիվ վարելու օգուտներին։

«Հեծանիվը ոչ միայն առողջ ապրելակերպի մասին է, այլ, այսպես ասած, ինչպես ընդունված է ասել «էկոֆրենդլի» տրանսպորտային միջոց է, որը նաև մտածելու ազատություն է տալիս, որը նաև տեղաշարժի ազատություն է տալիս, որը նաև ապրելու ազատություն է տալիս, որն ուղղակի հաճելի է և ավելի մոտիկ է բնությանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Փաշինյանը։

Նա պարզաբանել է, որ ի տաբերություն ավտոմեքենայի, որի ապակիներով երբեմն, զրահապատ, կտրված ենք բնությունից, հեծանիվը նաև բնության հետ հաղորդակցվելու հնարավորություն է տալիս:

Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է հունիսի 2-ին Երևանում անցկացված հեծանվաերթին, որ դրա նպատակը բոլորի ուշադրությունն առողջ ապրելակերպի, հեծանվային մշակույթի վրա հրավիրելն էր։

Նիկոլ Փաշինյանը բերեց Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենի օրինակը, որտեղ շատ մեծ թվով հեծանվորդներ կան։

Հայերեն