Հասարակական

Հանգանակությունների կարիք չկա, կառավարությունն ի զորու է լուծել մեր ազգաբնկաչության կարիքները. Լոռու մարզպետ

5 րոպեի ընթերցում

Հանգանակությունների կարիք չկա, կառավարությունն ի զորու է լուծել մեր ազգաբնկաչության կարիքները. Լոռու մարզպետ

ԱԼԱՎԵՐԴԻ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐՍ: Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը հունիսի 2-ին ներկայացրեց աղետի գոտում ջրհեղեղի հետևանքների վերացման ուղղությամբ հունիսի 1-ին և 2-ին կատարված և կատարվող աշխատանքների ամփոփ տեղեկատվությունը:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Արամ Ղազարյանը նախ նշեց, որ ճանապարհաշինարարական աշխատանքներ են իրականացվում միջպետական Մ6 ճանապարհի Ալավերդի-Ախթալա հատվածում, որն ամբողջությամբ արդեն մաքրվել է: Ճանապարհի վնասված հատվածների վերականգնողական աշխատանքներ են ընթանում նաև «Թուֆենկյան» համալիրի մոտ և Ալավերդի համայնքում՝ դեպի գերեզմաններ տանող ճանապարհին:

«Բնական աղետից տուժած մեր մյուս յոթ բնակավայրերի համար կառուցվել է այլընտրանքային խճապատ ճանապարհ, որից կարող են օգտվել ամենագնացներն ու բեռնատարները: Այդ ճանապարհը հընթացս բարեկարգվում է, որպեսզի օր առաջ ավելի հասանելի լինի բնակիչների համար: Փրկարարների մասնակցությամբ մաքրման զգալի աշխատանքներ են կատարվել Քարկոփ գյուղում, Ալավերդու Թումանյան փողոցում և Սանահին կայարանին մերձակա հատվածում, որտեղից հանվել է հսկայածավալ տիղմ և աղբ: Քարկոփում բնակիչների հետ հանդիպել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը»,- ասաց Լոռու մարզպետը:

Նա տեղեկացրեց նաև գույքագրման աշխատանքների ընթացքի մասին՝ հավելելով, որ վնասի ծավալները բավականին մեծ են, հետևաբար, գույքագրման աշխատանքները դեռ չեն ավարտվել:

«Պարոն Սանոսյանը, Ալավերդու համայնքապետն ու ես երեկ հանդիպել ենք նաև Շամլուխի և Ախթալայի բնակիչների հետ՝ ներկայացրել կատարվող և կատարված աշխատանքները: Բոլորի ցանկությունն էր օր առաջ անխափան օգտվել Ախթալայի վերականգնվող կամրջից: Աշխատողներին տրվել են հանձնարարականներ, որպեսզի սեղմ ժամկետում լուծվեն բնակիչների կողմից բարձրացված հարցերը: Պետական գերատեսչությունների համատեղ ջանքերով իրականացվում են զգալի աշխատանքներ, որոնց վերաբերյալ հանրությանը պարբերաբար ներկայացվում է ամփոփ տեղեկատվություն տեղեկատվական կենտրոնում կազմակերպվող ասուլիսների ընթացքում»,- ասաց Ղազարյանը:

Անդրադառնալով երկաթուղու վերականգնման աշխատանքներին՝ մարզպետը նշեց, որ, հունիսի 2-ի դրությամբ, առկա է դրական պատկեր, և իր լավատեսությամբ հակադարձեց նրանց, ովքեր կարծում են, թե երկաթուղու վնասված հատվածների ամբողջական վերականգնման համար կպահանջվի շատ երկար ժամանակ:

«Աղետի հետևանքների ամբողջական վերացման համար կոնկրետ ժամկետներ այս պահին չեմ կարող նշել, սակայն օպերատիվ շտաբի քննարկումների ընթացքում ղեկավարի կողմից տրվում են հանձնարարականներ, որպեսզի օր առաջ, առավելագույնս սեղմ ժամկետներում իրականացվեն վերականգնողական բոլոր աշխատանքները: Կան խնդիրներ, որոնք տեսանելի չեն և ի հայտ են գալիս աշխատանքների ընթացքում, հետևաբար, դրանց լուծումը նույնպես որոշակի ժամանակ է պահանջում»,- պարզաբանեց մարզպետը:

Ղազարյանի խոսքով՝ ջրհեղեղից տուժած բնակարանների մաքրման աշխատանքներում սեփականատերերին համայքապետարանն ու պատկան մարմիններն աջակցում են մարդկային ուժով և տեխնիկայով:

«Այդուհանդերձ, բնակարաններ վերադառնալը դեռ վաղ է, մինչև դրանք լիովին չչորանան: Բնականաբար, պետք է լուծվեն ոչ միայն մաքրման, այլև կահավորման հետ կապված խնդիրները: Մենք պատրաստ ենք ցանկացած հարցով օգնել մեր հայրենակիցներին: Կառավարությունը մեզ հատկացրել է բավարար միջոցներ, որպեսզի ցանկացած խնդիր մեր ազգաբնակչության համար լինի լուծելի: Կրկին հորդորում եմ ոմանց չկազմակերպել ինչ-ինչ հանգանակություններ, կառավարությունն ի զորու է լուծել մեր ազգաբնկաչության կարիքները: Դրա համար կան բավարար ռեսուրսներ»,- եզրափակեց Լոռու մարզպետը:

Մայիսի 26-ին տեղացած հորդառատ անձրևների հետևանքով Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումներ են եղել, Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերը դուրս են եկել իրենց հունից՝ էական վնասներ պատճառելով կարևոր ենթակառուցվածքների, բնակելի տների: Փլուզվել են ճանապարհներ և կամուրջներ: Հեղեղումների հետևանքով զոհվել է չորս մարդ: Կառավարությունն աղետի գոտի է հայտարարել հեղեղումներից տուժած բնակավայրերը:

Մանվել Մարգարյան

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Հասարակական

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հասարակական

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Հասարակական

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Հասարակական

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

Հասարակական

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Հասարակական

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Հասարակական

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

Հասարակական

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում