«Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը սկսել է ջրհեղեղից հետո Հայաստանի երկաթուղու վերականգման աշխատանքները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը հեղեղումից հետո օպերատիվ կերպով սկսել են վերականգնել Հայաստանի երկաթուղիները, դրանց վերականգնման համար գումար է հատկացնում Ռուսաստանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի մամուլի քարտուղար Անդրեյ Մատվեևը:

«Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ մասնագետները օպերատիվ կերպով սկսել են Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերի տարածքում մայիսի 25-26-ը տեղի ունեցած տարերային աղետի հետևանքով խաթարված Վրաստանի հետ Հայաստանի ներքին և միակ միջազգային երկաթուղային հաղորդակցության վերականգնման աշխատանքները»,-ասված է Մատվեևի հաղորդագրության մեջ:

Նա հավելել է, որ երկաթուղու վերականգման համար ֆինանսական միջոցները հատկացնում է Ռուսաստանի Դաշնությունը՝ հաշվի առնելով երկաթուղու կարևորությունը Հայաստանի ժողովրդին կենսական անհրաժեշտ բեռներով ապահովելու համար։

Ավելի վաղ, կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ռուսաստանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած հեղեղումների հետևանքով վնասված երկաթուղու կառուցման հարցում։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնել էր, որ երկաթուղու տարբեր հատվածներում վնասները մոտ 2 կիլոմետրի են հասնում։

Հայերեն English فارسی Français Русский

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը