Հայաստանում ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերականգնվել է. 2.5 մլն դրամի պարտքը մարվել է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում վերականգնվել է ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը, կուտակված 2.5 մլն դրամի պարտքն ամբողջությամբ մարվել է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին ասաց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկմանը:

«Հունվարից, ինչ ես ստանձնել եմ նախարարի պարտականությունները, մենք մի քանի հանդիպումներ ունեցել ենք հանրային մուլտիպլեքսում գործող հայաստանյան հեռուստաալիքների հետ և բոլորին տեղեկացրել ենք, որ պատրաստվում ենք առաջիկայում իրենք մասին հոգ տանել տարատեսակ մեխանիզմներով, սակայն մեզ համար կա մեկ կարմիր գիծ՝ Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցին վճարվող գումարները: Բոլոր այն հեռուստաալիքները, որոնք իրենց ֆինանսական պարտավորությունները չեն կատարում, հետևում է սանկցիա: Այդ սանկցիայի տակ ընկել են մի շարք հայկական հեռուստաալիքներ, և մենք ամենևին չեն ոգևորվում այդ փաստից: Դա տխուր փաստ է, որ ոլորտը բավականին ծանր վիճակում է գտնվում»,–ասաց նախարարը:

Նա շեշտեց՝ ռուսական և որևէ այլ հեռուստաալիք, որը հանրային մուլտիպլեքսում է, ևս պետք է հետևի այդ կանոնին: Չեն կարող պատժել կամ պահանջել հայկական հեռուստաալիքներից, որ ժամկետի մեջ վճարումները կատարեն և նույնը չանել որևէ արտասահմանյան հեռուստաալիքի նկատմամբ:

«Արձանագրվել է, որ մի քանի անգամ տեղեկացնելուց հետո պարտքը չէր մարվել: Խոսքը ահռելի գումարի մասին էր, 2.5 մլն դրամ պարտք էր կուտակվել: Եվ մենք ստիպված էինք գնալ այդ քայլին: Եվ ուրախությամբ պետք է ասեմ, որ հաջորդ օրը ռուսական Առաջին ալիքն ամբողջությամբ մարեց այդ պարտքը, և հաջորդ օրը եթերը վերականգնվեց»,–ասաց Հայրապետյանը:

Ավելի վաղ ռուսական Առաջին ալիքի սփռումը Հայաստանի տարածքում դադարեցվել է։ԲՏԱ նախարարը պարզաբանել էր, որ «1-ին ալիք, համաշխարհային ցանց» ընկերությունը չի կատարել իր պայմանագրային պարտավորությունները՝ կուտակելով 2,5 ամսվա պարտք:

Հայերեն Русский 中文

Ոստիկանությունը սպանության նախապատարաստության 20-ից ավելի դեպք է բացահայտել

Ենոքավան-Կարմիրգյուղ ավտոճանապարհին պայթեցման աշխատանքներ կկատարվեն

ՀՀ ՊՊԾ-ն ակտիվորեն մասնակցում է COP17-ի պլանավորման և անվտանգության ապահովման աշխատանքներին

Իտալահայ երաժիշտ Մինաս Լուռեանն անդրադարձել է Tհe Tallis Scholars երգչախմբի վենետիկյան համերգի սկավառակների թողարկմանը

Դեսպան Սերոբ Բեջանյանն իր հավատարմագրերն է հանձնել Բրունեյ Դարուսսալամի միապետին

ՊԵԿ-ի գործառույթները պետք է մշտապես հավասարակշռության մեջ լինեն շրջակա միջավայրի առաջնահերթությունների հետ. Սոսե Ստեփանյան

Հանրային տրանսպորտում կնոջը վիրավորած տղամարդու նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու և խուլիգանության հատկանիշներով

Արզնիում կանցկացվի հայ և ազգային փոքրամասնությունների մշակութային, խոհանոցային փառատոն

Մերցը նշել է, որ Ուկրաինային օգնությունը պետք է շարունակվի՝ չնայած եվրոպական երկրների բյուջեների վրա մեծ բեռին

Հայաստանում խոհանոցային ապրանքների վաճառքն աճել է 45%-ով. ինչ են նախընտրում խոհարարությամբ հետաքրքրվողները