Սեփական ժողովրդին ոչնչացնող Ադրբեջանը մեղադրում է հայերին․ «Գեղարդ» հիմնադրամի հայտարարությունը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Գեղարդ» հիմնադրամը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե «Հայաստանը պետք է ճանաչի Խոջալուում իրագործված բարբարոսությունները և ներողություն խնդրի»։

«Արմենպրես»-ը ներկայացնում է «Գեղարդ» հիմնադրամի հայտարարությունը․

«Օրերս Արցախում` բռնազավթված Իվանյանում (Խոջալու), Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը հայտարարել էր. «Հայաստանն ինքը պետք է ճանաչի Խոջալուում իրագործված բարբարոսությունները և ներողություն խնդրի մեզանից»:

Արցախյան շարժման շրջանում Խոջալուն ռազմավարական կարևոր դիրք էր զբաղեցնում: 1988-1991 թվականների ընթացքում Խոջալուի ադրբեջանական բնակչությունը ամեն կերպ խոչընդոտում էր հայերի տեղաշարժը, բեռնափոխադրումները, իրականացնում էր հայ բնակիչների առևանգումներ, հայկական գյուղերի կողոպուտ և գնդակոծում: Այդ ընթացքում Խոջալուից և Շուշիից չէին դադարում տարբեր զինատեսակներով հարձակումները հայկական բնակավայրերի վրա (մասնավորապես` մայրաքաղաք Ստեփանակերտի), ուստի Արցախի ազատագրական ուժերի համար մեծ կարևորություն էր ստացել Խոջալուի և Շուշիի ազատագրումը:

1992 թ․ փետրվարին` ռազմական գործողությունների ընթացքում, հայկական ուժերը մարդասիրական միջանցք են տրամադրում Խոջալուի ադրբեջանցի բնակիչներին` բնակավայրից դուրս գալու համար: Սակայն, Աղդամի մոտակայքում գտնվող Շելլի բնակավայրի մոտ ադրբեջանական Ազգային ճակատի զինյալները գնդակոծում են Խոջալուից դուրս եկած ադրբեջանցիներին, այնուհետև` անարգում դիակները (այս տեղեկատվությունն ստանում ենք ադրբեջանցի հեռուստալրագրող Չինգիզ Մուստաֆաևի` երկու օր տարբերությամբ կատարված նկարահանումներից):

Այս դեպքերից օրեր անց Ադրբեջանը կատարվածը ներկայացնում է` որպես հայերի կողմից իրականացրած խաղաղ բնակչության «ցեղասպանություն»:

Տարիներ շարունակ ադրբեջանցիների կողմից տարածվող այս շինծու թեզն այսօր շրջանառվում է նաև պետական մակարդակով:

Այն, որ այդ վայրագությունները կազմակերպված են եղել ադրբեջանցիների կողմից, վկայում են ոչ միայն Խոջալուից փրկված ականատեսներն, այլև` Ադրբեջանի նախկին ղեկավար Այազ Մութալիբովը` «Նեզավիսիմայա գազետա» թերթին տված հարցազրույցում: Ըստ նրա` Խոջալուի բարբարոսությունը կազմակերպված է եղել ինչ-որ ուժերի կողմից` իրեն վարկաբեկելու և իր հրաժարականը պահանջելու համար:

Փաստորեն` ներքաղաքական խարդավանքների արդյունքում` իշխանության գալու ճանապարհին ադրբեջանցիները չեն խորշել անգամ սեփական ժոովրդին ղոչնչացնելուց:

Իրականում` Սումգայիթում, Բաքվում, Գանձակում, Արցախում և իրենց վերահսկողության տակ գտնվող այլ տարածքներում հայերի ջարդեր ու կոտորածներ իրականացրած ադրբեջանական, հատկապես` Իլհամ Ալիևի ցեղասպան ռեժիմը և հենց ինքը` Ադրբեջանի ղեկավարը, պետք է ներողություն խնդրեն և ընդունեն արցախահայության կամարտահայտությունը` ապրելու իր հայրենիքում` ազատ և անկախ»:

Հայերեն English Русский 中文

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը