Հինգ սովորող կներկայացնի Հայաստանը Միջազգային տնտեսագիտական օլիմպիադայում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Հայաստանի ամերիկյան համալսարանում ներկա է եղել «Տաթևացի տնտեսագիտական օլիմպիադա 2024-ի» մրցանակաբաշխությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, միջոցառման ընթացքում պարգևատրվել են 15 մրցանակակիրները և հայտարարվել են այն 5 աշակերտների անունները, որոնք ստացել են հնարավորություն՝ ներկայացնելու Հայաստանը տնտեսագիտական օլիմպիադայի միջազգային փուլում, որը կկայանա սեպտեմբերի սկզբին Հունաստանում:

Ըստ աղբյուրի՝ օլիմպիադան անցկացվել է ավագ դպրոցների և քոլեջների սովորողների շրջանում:

Շնորհավորելով հաղթողներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը առանցքային է համարել ֆինանսական և տնտեսագիտական գրագիտությունը՝ թե՛ բարձրագույն և մասնագիտական ուսումնական հաստատություններում կրթությունը շարունակելու, թե՛ յուրաքանչյուրի համար առօրյայում որպես անհրաժեշտություն կարևորելու տեսանկյունից:

«Մերօրյա կրթության կարևոր մարտահրավերներից մեկն այն է, որ սովորողը, անկախ կրթական հաստատության բովանդակությունից, ձեռք բերի կյանքի համար անհրաժեշտ գիտելիք, կարողություններ ու հմտություններ, այդ թվում՝ տնտեսագիտությունից: Տնտեսագիտական գրագիտությունը չափազանց կարևոր է, քանի որ յուրաքանչյուրս մեր փոքրիկ տնտեսությունն ունենք, որը նաև պետության տնտեսության փոքրիկ օղակն է»,- ասել է Արաքսիա Սվաջյանը: Փոխնախարարը ընդգծել է ոլորտում աղջիկների մասնակցությունը խրախուսելու կարևորությունը: Նա շնորհակալություն է հայտնել բոլոր գործընկերներին և աջակիցներին օլիմպիադայի կայացման գործում՝ նշելով. «Նմանատիպ միջոցառումները մատնանշում են այն ճիշտ ձևաչափը, որտեղ պետությունը, մասնավոր հատվածը, միջազգային գործընկերները համախմբվում են, և բոլոր ջանքերն ուղղվում են կրթության ոլորտի բարեփոխմանը»:

Նշվում է, որ Տնտեսագիտական օլիմպիադան անցկացվում է երեք փուլով` դպրոցական, հանրապետական և միջազգային: Դպրոցական փուլին այս տարի մասնակցել է 890 աշակերտ ՀՀ ողջ տարածքից, որոնցից 91-ը, հաղթահարելով այդ փուլը, մասնակցել են հանրապետական փուլին: Նրանցից 15-ը ճանաչվել են հաղթող:

Հաղթող մասնակիցները շնորհակալություն են հայտնել հնարավորության համար և նշել, որ օլիմպիադան հարթակ էր, որտեղ փորձեցին իրենց ուժերը և նախանշեցին հետագա անելիքները:

Հայաստանում օլիմպիադան իրականացնում է Վարքագծային որոշումների կենտրոնը ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Հայաստանի ամերիկյան համալսարանի և ՀՀ կենտրոնական բանկի հետ համագործակցությամբ:

Օլիմպիադայի միջազգային համակազմակերպիչներն են Տնտեսագիտական կրթության ինստիտուտը (INEV) և Տնտեսագիտական հիմնարարների նախաձեռնությունը (EFI): Միջազգային տնտեսագիտական օլիմպիադայի անցկացման նպատակն է սովորողների շրջանում ֆինանսական և տնտեսագիտական գրագիտության մակարդակը բարձրացնելը, ֆինանսատնտեսագիտական ոլորտի նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելը:

Հայերեն

Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին

Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով

0% միջնորդավճար լևերիջի դիմաց ARARATBANK Trading Platform-ում բաժնետոմսեր գնելիս

Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի վերջին օրը կանցկացնի Երևանում

Ճապոնիայից Հայաստան. ճապոնական ավանդական երաժշտության համերգ՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը

Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դեռևս չի հաստատել ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանում հրադադարի համաձայնագիրը. Ynet

Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել

ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանին՝ Ռուսաստանի կողմից երկրի նկատմամբ տնտեսական ճնշումների ֆոնին