ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Խորվաթիայի ժողովրդին Պետականության օրվա առթիվ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության արտգործնախարարությունը շնորհավորել է Խորվաթիային Պետականության օրվա կապակցությամբ՝ ակնկալելով ամրապնդել համագործակցությունը վերջինիս հետ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշվում է ՀՀ ԱԳ նախարարության կողմից X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։
Heartfelt congratulations & best wishes to the people of #Croatiaon the occasion of #StatehoodDay!
Looking forward to strengthening our cooperation based on mutual respect & sympathy between our peoples, both bilaterally & within the framework of #Armenia-#EUpartnership. pic.twitter.com/DgOJINPUek
— MFA of Armenia (@MFAofArmenia) May 30, 2024
«Սրտանց շնորհավորում ենք և լավագույն մաղթանքներն ենք հղում Խորվաթիայի ժողովրդին՝ Պետականության օրվա առթիվ։ Ակնկալում ենք ամրապնդել մեր համագործակցությունը՝ հիմնված մեր ժողովուրդների փոխադարձ հարգանքի և համակրանքի վրա, ինչպես երկկողմ, այնպես էլ Հայաստան-ԵՄ գործընկերության շրջանակներում»,- նշվում է ԱԳՆ գրառման մեջ։