Քաղաքականություն

Պարույր Հովհաննիսյանը «Իտալիա-Կենտրոնական Ասիա» նախարարական երրորդ համաժողովի ժամանակ ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

2 րոպեի ընթերցում

Պարույր Հովհաննիսյանը «Իտալիա-Կենտրոնական Ասիա» նախարարական երրորդ համաժողովի ժամանակ ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը մայիսի 29-ին Հռոմում մասնակցել է «Իտալիա-Կենտրոնական Ասիա» նախարարական երրորդ համաժողովին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

ԱԳ նախարարի տեղակալը, շնորհակալություն հայտնելով իտալական կողմին Հայաստանին հրավիրելու համար` «Հաղորդակցություններ» խորագրով նստաշրջանին ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և դրա սկզբունքները՝ ընդգծելով, որ նախագիծը կարող է համակցվել գլոբալ նախաձեռնություններին։

Նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը նշել է, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը միտված է տնտեսական փոխկապակցվածության և հարևան երկրների միջև երկխոսության խթանմանը՝ հարգելով պետությունների ինքնիշխանությունը և հավասարության, իրավազորության ու փոխադարձության սկզբունքները։

Անդրադառնալով Հարավային Կովկասում ընթացող աշխարհաքաղաքական զարգացումներին՝ ԱԳ նախարարի տեղակալը նշել է, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը տարածաշրջանում խաղաղության ու կայունության խթանմանն ուղղված Հայաստանի կառավարության ջանքերի առանցքային մասն է։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում