Քաղաքականություն

Սահմանազատման ու սահմանագծման գործընթացը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հիմնական ուղղություններից է․ Գալուզին

1 րոպեի ընթերցում

Սահմանազատման ու սահմանագծման գործընթացը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հիմնական ուղղություններից է․ Գալուզին

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը հայտաարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումն ու սահմանագծումը երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման հիմնական ուղղություններից է։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը, Գալուզինն այդ մասին ասել է Մոսկվայում Ադրբեջանի անկախության առթիվ կազմակերպված ընդունելության ժամանակ։

Գալուզինն ասել է, որ սահմանազատումն ու սահմանագծումը Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների ձեռք բերած եռակողմ պայմանավորվածությունների, ինչպես նաև երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման հիմնական ուղղություններից է։

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը նշել է, որ սահմանազատման ու սահմանագծման գործընթացը ներդրում կլինի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններում և ընդհանրապես տարածաշրջանի անվտանգության և կայունության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում