Քաղաքականություն

Օսմանցիների դեմ հաղթանակի շնորհիվ փրկվեց Հայաստանի լինելիությունն ու քաղաքական անկախությունը․ Դըկոտինյին շնորհավորել է Հանրապետության տոնի առթիվ

1 րոպեի ընթերցում

Օսմանցիների դեմ հաղթանակի շնորհիվ փրկվեց Հայաստանի լինելիությունն ու քաղաքական անկախությունը․ Դըկոտինյին շնորհավորել է Հանրապետության տոնի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին դեսպանը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։

«Այսօր՝ մայիսի 28-ին, նշում ենք Սարդարապատի հաղթանակը օսմանցիների դեմ (1918թ.), որի շնորհիվ փրկվեց Հայաստանի ազգային լինելիությունն ու քաղաքական անկախությունը և պայմաններ ստեղծվեց պետականության համար, որը երկու տարի անց ընկղմվեց խորհրդային խավարի մեջ»,- գրել է դեսպանը և կից հրապարակել Սարդարապատ հուշահամալիրի լուսանկարը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում