Մշակույթ

Դանիլա Կոզլովսկին Frank ներկայացմամբ երևանյան հանդիսատեսի հետ կզրուցի սիրո, ընտանիքի և այլ կարևոր արժեքների մասին

2 րոպեի ընթերցում

Դանիլա Կոզլովսկին Frank ներկայացմամբ երևանյան հանդիսատեսի հետ կզրուցի սիրո, ընտանիքի և այլ կարևոր արժեքների մասին

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կինոյի և թատրոնի դերասան Դանիլա Կոզլովսկին, որը մեր ժամանակների ամենասիրված արտիստներից է, առաջին անգամ հանդես կգա Հայաստանում՝ ներկայացնելով Frank երաժշտական շոուն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կոզլովսկու երկրպագուները ներկայացումը դիտելու հնարավորություն կունենան հունիսի 4-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

«Թանկագի՛ն բարեկամներ, թանկագի՛ն Երևան, հունիսի 4-ին ես ձեզ հետ կլինեմ որպես Ֆրենկ: Հենց այդպես է կոչվում իմ նոր երաժշտական ներկայացումը: Անգլերենից թարգմանաբար “frank” նշանակում է անկեղծ: Այդպիսին Ձեզ հետ կլինեմ Երևանում: Անպայման եկեք, որովհետև բազմաթիվ հիանալի երգեր են հնչելու, կլինեն հումոր, զրույցներ սիրո, ընկերության, ընտանիքի և այլ կարևոր թեմաների շուրջ»,-համացանցում հրապարակած տեսանյութում ասում է Կոզլովսկին:

Դանիլա Կոզլովսկին բազմատաղանդ արտիստ է: Նա պատանեկությունից նկարահանվել է ֆիլմերում, խաղացել թատրոնում, արժանացել է մի շարք մրցանակների։ Կոզլովսկին իրեն փորձել է նաև որպես ռեժիսոր։ 2015 թվականին առաջին անգամ ցուցադրել է իր վոկալ կարողությունները՝ հանդես գալով մենահամերգ-ներկայացմամբ։ Frank երաժշտական ներկայացման պարագայում Կոզլովսկին ոչ միայն կատարող է, այլև պիեսի հեղինակ։ Ներկայացման շուրջ աշխատել է Սավվա Սավելևի հետ, որն արտադրության ռեժիսորն է։ Ներկայացման անվանումը պատահական չի ընտրվել. մի կողմից հայտնի երգիչ Ֆրենկ Սինատրայի անունն է, որը Կոզլովսկու կուռքն է, որի երգերը շոուի գլխավոր կետն են, մյուս կողմից ընդգծում է “frank” բառը, որն անկեղծությունն է խորհրդանշում: Ներկայացումն իսկապես բացահայտումների հնարավորություն է տալիս: Դերասանն անդրադառնում է իր մանկությանը, Կրոնշտադտի ռազմածովային կորպուսում սովորելու տարիներին, առաջին սիրուն, կուռքերին, որոնցով հիանում էր իր երիտասարդության տարիներին:

>

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում