Ֆրանսիայի Օ-դը-Սենի շրջանը պատրաստ է անհրաժեշտ աջակցություն տրամադրել ջրհեղեղից տուժած Տավուշի մարզին. Փաշինյանն ընդունել է Ժորժ Սիֆրեդին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Օ-դը-Սեն շրջանային խորհրդի նախագահ Ժորժ Սիֆրեդիի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, նիկոլ Փաշինյանը ողջունել է պատվիրակության այցը և կարևորել Հայաստանի և Ֆրանսիայի միջև ապակենտրոնացված սերտ համագործակցությունը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այդ համագործակցությունը ևս մեկ անգամ ընդգծում է Հայաստանի առանձնահատուկ հարաբերությունները Ֆրանսիայի հետ: Կառավարության ղեկավարը կարևորել է այդ համագործակցության նկատմամբ առկա երկկողմ հետաքրքրությունը: Միաժամանակ, վարչապետը բարձր է գնահատել նախագահ Էմանուել Մակրոնի և, ընդհանրապես, Ֆրանսիայի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ: «Ֆրանսիան մեր առաջնային գործընկերներից է, և ակտիվ համագործակցությունը խորացնելու ահռելի ներուժ ունենք»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Ժորժ Սիֆրեդին նախ իր զորակցությունն է հայտնել Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների հետևանքով ստեղծված իրավիճակի կապակցությամբ և հավելել, որ Ֆրանսիայի Օ-դը-Սենի շրջանը գործընկերային հարաբերություններ ունենալով Տավուշի մարզի հետ՝ պատրաստ է անհրաժեշտ աջակցություն տրամադրել վերջինիս: Օ-դը-Սեն շրջանային խորհրդի նախագահը կարևորել է Տավուշի մարզի հետ գյուղատնտեսության, ագրոտուրիզմի, շրջակա միջավայրի և այլ ոլորտներում փոխգործակցության զարգացումը:

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Տավուշի մարզին աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության համար և, հատկապես, կարևորել ենթակառուցվածքները վերականգնելու ուղղությամբ փոխգործակցությունը:

Հայերեն العربية English Français Русский Türkçe

Հոկտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվեն գույքեր ու դրամական միջոց

Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից

Դրա վրա չենք կառուցում մեր քաղաքականությունը․ Միրզոյանը՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հնարավոր հակասությունների մասին

Պետք է պահպանենք մեր խաղային դեմքն ու ձեռագիրը. Տուլիպան` «ԱԶ Ալկմար»-ի դեմ խաղի մասին

Մոսկվայի և Պեկինի հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Պուտինն ընդունել է Չինաստանի վարչապետին

ԹՐԻՓՓ-ով զենք-զինամթերք չի կարող անցնել․ Միրզոյանը խոսել է այդ հարցում Ադրբեջանի հետ առկա ըմբռնման մասին

Ռուսական կողմն «արդյունավետ» և «բովանդակալից» է գնահատել Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը

Մատենադարանի հարակից տարածքում նոր այգի կհիմնվի

Բնության վիճակի գնահատման միասնական չափորոշիչները կարող են օգնել բիզնեսին գնահատել ռիսկերն ու հնարավորությունները. քննարկում՝ COP-17-ի շրջանակում