Դիլիջան-Իջևան հատվածում իրականացվում են հրատապ ամրաշինական աշխատանքներ՝ ճանապարհի երթևեկությունն ապահովելու նպատակով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզ, ծանոթացել Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Դիլիջան-Իջևան հատվածում հեղեղումների պատճառած վնասներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ զեկուցվել է, որ այստեղ իրականացվում են հրատապ ամրաշինական աշխատանքներ՝ ճանապարհի երթևեկությունն ապահովելու նպատակով:

Մինչ այդ, Նիկոլ Փաշինյանն այցելել էր նաև Լոռու մարզի Ալավերդի և Տաշիր համայնքներ՝ գետերի վարարման հետևանքով ստեղծված իրավիճակին ծանոթանալու նպատակով:

Վարչապետի որոշմամբ ստեղծված Օպերատիվ շտաբի ղեկավար, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, ՆԳՆփրկարար ծառայության տնօրեն– ՆԳնախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը զեկուցել են իրականացվող աշխատանքների ընթացքի, ինչպես նաև բնակչությանն առաջին անհրաժեշտության օգնություն ցուցաբերելու գործընթացի մասին: Նշվել է, որ աղետի հետևանքների վերացման ուղղությամբ ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը, ճանապարհային դեպարտամենտը, ոստիկանությունը, մարզպետարանները, տեղական ինքնակառավարման մարմինները, համապատասխան մյուս կառույցներն իրականացնում են իրենց լիազորություններից բխող անհրաժեշտ միջոցառումներ:

Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է սեղմ ժամկետում գնահատել աղետից տուժած բնակիչների հրատապ կարիքները, օպերատիվ կերպով հատկացնել անհրաժեշտ օգնություն, իրականացնել վնասների գույքագրում, այնուհետև կքննարկվեն աղետի հետևանքների վերացմանն ուղղված ծրագրերը:

Վարչապետը զրուցել է նաև հեղեղումների հետևանքով տուժած բնակիչների հետ՝ ընդգծելով, որ բոլոր խնդիրները գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում:

Հորդառատ անձրևներիից Լոռու և Տավուշի մարզերում, Երևանում, ինչպես նաև Դեբեդ, Աղստև, Տաշիր գետերի վարարման հետևանքով հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբձևավորվել էօպերատիվ շտաբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ:

Հեղեղումների պատճառած վնասների մասին վերջին տեղեկատվությունն՝այստեղ։

Հայերեն Français

ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները

Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում

Հայաստանն ու Ղրղզստանը տարբեր ուղղություններով գործակցության մասին փաստաթղթեր են ստորագրել

Հիմնանորոգումից հետո վերագործարկվեց Գյումրու ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը

Լեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Հայաստանի ու Կոլումբիայի նախաձեռնությանը ՝ ուղղված վտանգված տեսակների վերականգնմանը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը հանդիպել է Տանզանիայի արևելաաֆրիկյան համագործակցության նախարարի տեղակալի հետ

Գյումրիում նշում են տարվա գլխավոր տոնական իրադարձություններից մեկը՝ «Գյումրու օրը»

Մոսկվայում նշվել է Հայաստանի անկախության 35-ամյակը

Ղրղզստանը շահագրգռված է Հայաստանի հետ բարեկամական կապերի զարգացմամբ. Սադիր Ժապարով

Հայաստանն ու Ղրղզստանն ունեն բոլոր նախադրյալները հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու համար. Փաշինյան