ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Ինչպես հաղորդվում է, նախարարները քննարկել են ադրբեջանա-գերմանական երկկողմ հարաբերությունների ներկա վիճակն ու հեռանկարները:
Գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են նաև տարածաշրջանում առկա իրավիճակին, քննարկել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացը:
Բայրամովը Բերբոքին մանրամասն տեղեկացրել է մայիսի 10-11-ը Ալմաթիում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ տեղի ունեցած բանակցությունների մասին: