Հասարակական

Գեղարքունիքի մարզի 7 մարզադպրոց ՀՀ կառավարության աջակցությամբ ձեռք կբերի անհրաժեշտ գույք

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի 7 մարզադպրոց ՀՀ կառավարության աջակցությամբ ձեռք կբերի անհրաժեշտ գույք

ԳԱՎԱՌ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 23-ի հերթական նիստում որոշում է կայացվել՝ 7 միլիոն 247 հազար 800 դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզի յոթ մարզադպրոցներին՝ գույքի ձեռքբերման նպատակով։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, 1 միլիոն 484 հազար 200 դրամ հատկացվել է Վարդենիս համայնքի Ռաֆիկի Եսայանի անվան քաղաքային, 900 հազար դրամ՝ Գեղարքունիքի մարզային, 950 հազար դրամ՝ Մարտունու Սմբատ Մհերյանի անվան, 1 միլիոն 726 հազար 600 դրամ՝ Սևանի Ն. Դագարյանի անվան, 580 հազար դրամ՝ Ճամբարակի մանկապատանեկան, 406 հազար դրամ՝ «Վարդենիսի թիվ 1», 1 միլիոն 201 հազար դրամ՝ Գավառի Գրիշա Ափրոյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցներին։

ՀՀ կառավարության նույն նիստում որոշում է կայացվել՝ 24 միլիոն 40 հազար դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի թիվ 4 և Վարդենիս համայնքի Վանևան գյուղի միջնակարգ դպրոցներին՝ դպրոցական շենքերում կենտրոնացված ջեռուցման համակարգերի կառուցման աշխատանքների իրականացման և հարակից ծառայությունների ձեռքբերման համար։ Նշված գումարից 10 միլիոն 252 հազար դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացվելու է Վանևանի միջնակարգ դպրոց-ին, իսկ 13 միլիոն 790 հազար դրամը՝ Ճամբարակի թիվ 4 միջնակարգ դպրոցին։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում