ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վտանգավոր է համարում շրջանառվող խոսակցությունները դպրոցների փակվելու մասին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստի ժամանակ վարչապետն ասաց, որ հանրապետությունում ոչ մի դպրոց չի փակվում։
«Մարդկանց պետք է ասենք, որ հանրապետությունում ոչ մի դպրոց չի փակվում, ընդհակառակը՝ գյուղերի համար կառուցվում են նոր դպրոցներ, որոնք կունենան պատշաճ մարզադահլիճ, մարզագույք, նորմալ շենքային պայմաններ և այլն։ Շատ վտանգավոր խոսույթ է, թե «մեր գյուղի դպրոցը փակվում է»։ Հանրապետությունում ոչ մի դպրոց չի փակվում, Հանրապետությունում կառուցվում են նոր դպրոցներ բոլոր գյուղերի համար, բոլոր բնակավայրերի համար»,- ասաց Փաշինյանը։