Պաշտոնական

Վարչապետի աշխատակազմի ղեկավարն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին

1 րոպեի ընթերցում

Վարչապետի աշխատակազմի ղեկավարն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվյե Դեկոտինիին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա բազմաոլորտ համագործակցությանը, այդ թվում՝ տնտեսության, ենթակառուցվածքների, պաշտպանության և հումանիտար բնագավառներում համատեղ ծրագրերին առնչվող հարցերի լայն շրջանակ:

Կողմերը կարևորել են երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը: Արայիկ Հարությունյանն ընդգծել է երկու երկրների միջև առանձնահատուկ հարաբերությունների փաստը՝ հավելելով, որ ՀՀ կառավարությունը շահագրգիռ է տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացմամբ ու ընդլայնմամբ:

Կողմերն անդրադարձ են կատարել Հայաստանի և Ֆրանսիայի միջև տնտեսության ոլորտում համատեղ ծրագրերին: Քննարկվել են աշխարհահռչակ հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված միջոցառումներին, ինչպես նաև 2027 թվականին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի խաղերի նախապատրաստական աշխատանքներին վերաբերող հարցեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում