ՀՀ առողջապահության նախարարը ցավակցել է Իրանի իր գործընկերոջն ու Իրանի ժողովրդին
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ցավակցություն է հայտնել Իրանի իր գործընկեր Բահրամ Էյնոլլահիին:
«Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում իմ իրանցի գործընկերոջը՝ դոկտոր Բահրամ Էյնոլլահիին նախագահ Սեյյեդ Էբրահիմ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և ուղեկցող անձնակազմի ողբերգական մահվան կապակցությամբ։ Ձեզ և Իրանի ժողովրդին ուժ եմ մաղթում այս դժվարին պահին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «X» հարթակում գրել է Ավանեսյանը:
I send my deepest condolences to my Iranian colleague, Dr. Bahram Eynollahi over the tragic death of President Seyyed Ebrahim Raisi, Minister of Foreign Affairs Hossein Amir-Abdollahian and the accompanying staff. I wish you and the people of Iran strength at this difficult time.
— Anahit Avanesyan (@AnahitAvanesian) May 20, 2024
Ավելի վաղ «Արմենպրես»-ըհայտնել էր, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռը վայրէջք կատարելիս կործանվել էր Իրանի Արևելյան Ադրբեջանի նահանգում, երբ նա երկրի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և այլ պաշտոնյաների հետ վերադառնում էր Իրանի և Ադրբեջանի սահմանին գտնվող ջրամբարի բացման արարողությունից։ Կործանված ուղղաթիռում գտնվողներից ոչ ոք ողջ չի մնացել։
Համաձայն Իրանի սահմանադրության՝ նախագահի մահվան դեպքում նախագահի պարտականությունները ժամանակավորապես կստանձնի երկրի առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոխբերը մինչև ընտրությունների անցկացումը։