Մշակույթ

Կայացել է աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի և Ազգային ֆիլհարմոնիկի երևանյան և մարզային համերգաշարը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, աննախադեպ համերգային շրջագայություն է ունեցել Հայաստանի մարզերում՝ Գյումրիում, Մեղրիում, Կապանում և Գորիսում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, Սյունիքի համերգների իրականացմանն աջակցել է նաև Սյունիքի մարզպետարանը, Գորիսում կայացած համերգին՝ «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ընկերությունը:

«Նշենք, որ մարզային շրջագայությունից առաջ՝ մայիսի 5-ին, Սերգեյ Խաչատրյանը ելույթ է ունեցել Երևանում՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Ազգային ֆիլհարմոնիկի կատարմամբ հնչել է Դմիտրի Շոստակովիչի թիվ 13 («Բաբի Յառ») սիմֆոնիան, մենակատար՝ Եվգենի Ստավինսկի (բաս), մասնակցությամբ՝ «Հովեր» պետական կամերային երգչախմբի արական կազմի (խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան): Սերգեյ Խաչատրյանի կատարմամբ հնչել է Դմիտրի Շոստակովիչի Ջութակի թիվ 1 կոնցերտը, դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան:

Մարզային շրջագայության համերգները մեկնարկել են մայիսի 13-ին Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում և շարունակվել մայիսի 15-ին՝ Մեղրիի մարզամշակութային կենտրոնում, իսկ մայիսի 16-ին՝ Կապանի համայնքապետարանի մշակույթի մեծ դահլիճում: Շրջագայությունը եզրափակվել է մայիսի 17-ին՝ Գորիսի Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կայացած համերգով:

Ծրագրում հնչել են Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը, հատվածներ «Սպարտակ» բալետից և «Դիմակահանդես» դրամայի երաժշտությունից»,- ասում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Էդուարդ Թոփչյանի նշել է, որ այս շրջագայությունը ծրագրված էր իրականացնել դեռևս անցած տարվա սեպտեմբերին: «Այն նվիրված էր լինելու մեծանուն հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյակին: Ցավոք, օբյեկտիվ պատճառներով շրջագայությունը չեղարկվել էր, և հիմա շատ ուրախ ենք, որ կարողացանք այն կյանքի կոչել: Ի ուրախություն մեզ՝ Երևանի մշակութային կյանքը շատ հագեցած է, և միջազգային մեծ ճանաչում ունեցող արվեստագետները հաճախ են ելույթներ ունենում մայրաքաղաքում: Կարծում եմ, որ մարզերի մշակութային կյանքի ակտիվությունը պետք է մեր՝ հայ արտիստներիս առաքելությունը լինի»,- ընդգծել է Սերգեյ Խաչատրյանը՝ հավաստիացնելով, որ մարզային համերգները շարունակական բնույթ են կրելու:

Հայերեն

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան բանակցությունները շատ լավ են ընթանում

Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց թիմերը դարձել են Եվրոպայի առաջնությունների թիմային հաշվարկի հաղթողներ

Հայաստանից ԳԱՈՒՍ թատերախումբը դարձել է Բրյանցևի անվան միջազգային փառատոնի գլխավոր մրցանակակիր

ՀՀ ՊԵԿ հաշվարկ-հաշվետվությունների ներկայացման վերջնաժամկետը երկարաձգվում է մինչև ապրիլի 23-ը ներառյալ

Ակտիվացնել պայքարն ապօրինի ընդերքօգտագործման և ծառահատումների, որսագողության դեմ. ՔԿ նախագահն այցելել է Սյունիք

Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՍՀ Նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է «Մարդը կարիքի մեջ» ՀԿ համահիմնադիր և գործադիր տնօրեն Շիմոն Պանեկին

Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնագիր կնքել հավասար պայմաններով. Մասուդ Փեզեշքիան

Վրաստանում հայտարարել են, որ մինչև 2030 թվականն այլ երկրներից ավելի պատրաստ կլինի անդամակցել ԵՄ-ին

Հայաստանի նկարիչների միությանն անդամակցելու վարկանիշային ցուցահանդեսին ներկայացվել է 500 հայտ