Բրյուսելում Հայաստանի դեսպանը հանդիպել է Բելգիայի ընտրություններին առաջադրված հայ թեկնածուների հետ

2 րոպեի ընթերցում

ԲՐՅՈՒՍԵԼ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բրյուսելում Հայաստանի դեսպան, ԵՄ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Տիգրան Բալայանը հանդիպում է ունեցել Բելգիայում կայանալիք շրջանային, դաշնային եւ եվրոպական ընտրություններին առաջադրված հայ թեկնածուներ Աննա Հովսեփյանի, Արմինե Հարեյանի, Նիկոլյա Դավիթյանի, Լիաննա Դավթյանի և Գայանե Բերտրանի հետ:

Բրյուսելում «Արմենպրեսի»-ի թղթակցի փոխանցմամբ` դեսպան Բալայանը թեկնածուներին է ներկայացրել Հայաստանի քաղաքական և սոցիալական դրությունը, տարածաշրջանային քաղաքական մոտեցումները, անդրադարձել է բռնի տեղահանված արցախահայության կարիքների հասցեագրմանն ուղղված ՀՀ կառավարության ծրագրերին և Ադրբեջանի հետ սահմանագծման գործընթացին:

Դեսպան Բալայանի խոսքով` Բելգիայի առաջիկա ընտրություններին հայազգի պատգամավորների այսչափ ներկայանալի մասնակցությունը հայ համայնքի 100-ամյա ինտեգրացիայի վառ արտացոլումն է, ինչը պետք է տեսանելի և հնչեղ լինի ողջ հայության շրջանակներում:

Պատգամավորի թեկնածուներն իրենց հերթին պատմել են նախընտրական քարոզարշավի մանրամասների և ընտրությունների հնարավոր արդյունքների մասին, յուրաքանչյուրը ներկայացրել է իր կուսակցության հնարավորություններն ու գրանցած հաջողությունները: Թեկնածուները խոստացել են ընտրվելու դեպքում Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին վերաբերվող հարցերը մշտապես պահել ուշադրության կենտրոնում և բարձրաձայնել նշյալ հարցերը բոլոր հնարավոր հարթակներում:

Հանդիպման ավարտին դեսպան Տիգրան Բալայանը բոլորին հաջողություն է մաղթել:

ԼԻԼԻԹ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Հայերեն Español

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել՝ 8-րդը երեք օրվա ընթացքում

Գավառ համայնքի նիստերն արդեն իրականացվում են թվայնացված եղանակով

Շիրակի մարզի Հովտուն գյուղում այրվել են անասնագոմերից մեկի տանիքի մի մասը և 2500 հակ անասնակեր

Վան Ին խոսել է Ուկրաինայի կարգավորման գործընթացի մասին

Մոզամբիկում ցուցարարներին ցրելու համար օգտագործվել են մարտական ​փամփուշտներ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Իսպանիայի նախարարների խորհրդի արտաքին և գլոբալ հարաբերությունների գծով պետքարտուղարի հետ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի գրասենյակն աջակցել է Պուտինի և Թրամփի զրույցին

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Լոռու մարզերում

Ֆոն դեր Լեյենը բացահայտել է մինչև 2030 թվականը ԵՄ-ի վերազինման պլանները