Հայաստանը փրկարարարական աշխատանքներին աջակցելու պատրաստակամություն է հայտնել Իրանին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու Իրանին, որտեղ շարունակվում են նախագահ Իբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի որոնողափրկարարական աշխատանքները: «Արմենպրես»- ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ արտգործնախարարությունը գրառում է կատարել X-ի պաշտոնական միկրոբլոգում:

«Ցնցված ենք Իրանից ստացված լուրերից: Մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլահիանի և մնացած բոլորի հետ են, ովքեր այնտեղ են։ Մինչ փրկարարական աշխատանքները շարունակվում են, Հայաստանը, որպես Իրանի մերձավոր և բարեկամ հարևան, պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն»,-ասված է ՀՀ արտգործնախարարության հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին և նրան ուղեկցող մի խումբ պաշտոնատար անձանց տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Արևելյան Ատրպատական նահանգի Բրազին և Արդեշիր գյուղերի միջև ընկած տարածքում: Իրանական աղբյուրների տվյալներով` ուղղաթիռում են գտնվել նաև Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեին Աբդոլլահիանը, նահանգապետ Մալիք Ռահմաթին և մի խումբ բարձրաստիճան հոգևորականներ ու պաշտոնյաներ: Վթարի վայր են մեկնել փրկարարական խմբեր, որոնց աշխատանքներին խոչընդոտում են վատ եղանակային պայմաններն ու թանձր մառախուղը: Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին մայիսի 19-ին Արևելյան Ատրպատական նահանգ էր մեկնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մասնակցելու երկու երկրների սահմանին՝ Արաքսի վրա կառուցված ամբարտակի բացմանը:

Հայերեն العربية فارسی Français Türkçe

Toyota-ն հինգերորդ անգամ անընդմեջ պահպանել է առաջատարի դիրքերն աշխարհում ավտոմեքենաների վաճառքի գծով

Նկատելիորեն աճել է նախադպրոցական հաստատություններում ընդգրկված երեխաների թիվը. ԿԳՄՍ նախարար

«Շիրակ»-ն արձագանքել է Պրեմիեր լիգայի ձևաչափի փոփոխությունների վերաբերյալ ՀՖՖ-ի առաջարկին

Պատրաստ ենք ավելի ընդլայնել Երևանի և Թբիլիսիի միջև առկա ռազմավարական գործընկերությունը. Վրաստանի ԱԳ նախարար

ՖԱՖ-ը բողոքում է. երկրպագուները չեն կարողանում ձեռք բերել ֆուտզալի հավաքականի խաղի տոմսերը

Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությունը մշտապես կրել է ռազմավարական բնույթ. Արարատ Միրզոյան

Համահայկական ձմեռային խաղերին կմասնակցի աշխարհի 19 պետության 77 քաղաքի ավելի քան 1300 պատվիրակ

2023 թվականին ՀՀ-ում գրանցվել է գիտական հրապարակումների պատմականորեն ամենամեծ ծավալը միջազգային հեղինակավոր պարբերականներում

Հայաստանի արագ շախմատի առաջնության չեմպիոնը Արամ Հակոբյանն է

Ադրբեջանի հետ հաղորդակցությունների ապաշրջափակման դեպքում Հայաստանը հնարավոր է համարում անցման ընթացակարգերի պարզեցումը. Միրզոյան