Դիլիջանի ոստիկանները բացահայտել են 12 գողություն կատարած հանցավոր խումբ, որի 7 անդամները ձերբակալվել են

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները բացահայտել են 12 գողություն կատարած հանցավոր խումբ, որի 7 անդամները ձերբակալվել են։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից։

«Ապրիլի 19-ին ոստիկանության Դիլիջանի բաժնում ստացվել էր հաղորդում, որ Հաղարծին գյուղի Գետափնյա փողոցում գտնվող երկու քոթեջներից գողացել են ինն աթոռ, երկու հեռուստացույց` թվային ալիքների սարքերով, լրագրասեղան և ցանցային (Wi-fi) երկու սարք։ Նույն օրը Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ։

Օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր, իրականացվեցին անհրաժեշտ գործողություններ, սակայն հանցագործությունը թարմ հետքերով բացահայտել չհաջողվեց: Իսկ սա նմանատիպ առաջին դեպքը չէր: Դեռ անցյալ տարվա կեսերից Դիլիջանի բաժնում ստացվել էին բնակարանային գողությունների վերաբերյալ հաղորդումներ:

Մասնավորապես, անցած տարվա օգոստոսի 11-ին մտել էին Դիլիջանի Գետափնյա փողոցի մի շենքի երկու բնակարան. մեկից տարել էին մեկ միլիոն դրամ ու ոսկյա զարդեր, մյուսից` 1500 դոլար և 250 հազար դրամ:

Նոյեմբերի 8-ին գողություն էր եղել նաև նույն շենքի մեկ այլ բնակարանից. տարել էին 1,1 միլիոն դրամ: Տարբեր օրերի Դիլիջանի մեկ այլ հասցեից տարել էին ոսկյա զարդեր ու խմիչք, մի չգործող հյուրանոցից գողացել էին ջեռուցման կաթսա, էլեկտրական սղոց և օդամղիչ, դեղատնից թռցրել էին 160 հազար դրամ, իսկ հունվարի 29-ին Թեղուտում մի տնից տարել էին ոսկյա զարդեր: Մինչ այդ էլ, սեպտեմբերի 18-ին, Հաղարծին գյուղի մի տնից տարել էին բջջային հեռախոս, պլանշետ, նոթբուք և այլ տեխնիկա:

Այն, որ հիշյալ բոլոր հափշտակությունները կատարվել էին նույն հանցավոր խմբի կողմից, պետք է հիմնավորվեր ավելի ուշ` մայիսի 9-ին: Գողությունների հայտնի հանգամանքներն ի մի բերելու և ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում պարզվեց, որ դրանք կատարել են յոթ երիտասարդներ, վեցը` Հաղարծին գյուղի, մեկը` Իջևան քաղաքի բնակիչ: Այդ օրը նաև ձերբակալվեց խմբի իջևանցի անդամը:

Նախաքննական մարմնից ստացած որոշմամբ՝ մայիսի 13-ին ձերբակավեցին և Դիլիջանի քննչական բաժին ներկայացվեցին նաև խմբի վեց անդամները։

Հետագա միջոցառումներով ի հայտ եկան նոր հանգամանքներ: Անցած տարվա դեկտեմբերի 9-ին գողության վերաբերյալ հաղորդում էր ստացվել նաև ոստիկանության Իջևանի բաժնում: Պարզվեց, որ Գետահովիտ գյուղի մի տնից մեկ ջեռուցման կաթսան, մեկ հեռուստացույցը և հոսանքի մեկ կարգավորիչը նույնպես գողացել էին այս խմբի անդամները: Նրանց խղճին էր նաև նոյեմբերի 15-ին Հաղարծին գյուղի մի տնից օղի թորելու սարքի և էլեկտրական գործիքների գողությունը»,- ասվում էէհաղորդագրության մեջ։

Նշվում է, որ նախաքննությունը շարունակվում է, հանգամանքները պարզվում են:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն

Խաղաղությունն առաջին հերթին գիտակցված և ռազմավարական ընտրություն է. Արարատ Միրզոյանի ելույթը՝ «Մանամայի երկխոսություն» ֆորումի պանելային քննարկմանը

Հնդկաստանի իշխանությունները ցիկլոնի պատճառով տարհանում են երկրի արևելյան ափի բնակիչներին

Հայտնի են Բուլղարիայի նախագահական ընտրությունների արդյունքները

Հայաստանի առաջին պետական տիկնիկային թատրոնը ներկայանում է ստեղծագործական նոր շնչով

Գյումրու դրամատիկական թատրոնում նշվեց Սրբուհի Բաբայանի 75-ամյակը

Հայաստանի հրաձգության հավաքականը սկսում է պայքարն աշխարհի վարկանիշային առաջնությունում

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն

Հրդեհ Մրգաշեն բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններ

«Նոր գիրք»-40/26. Սիմոնյան, Ուելս, Չրնիչ

Հուսով եմ՝ մի օր հայի կուղարկեմ տիեզերք. ՏՏ ոլորտում Հայաստանի պետական մրցանակակիր Քեմ Ղաֆարիանի հարցազրույցը