Գործարկվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության կայքը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նախաձեռնությամբ տեղի է ունեցել գործակալության պաշտոնական կայքի և Անձնական տվյալների պաշտպանության առցանց դասընթացի շնորհանդեսը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից, գործակալության պետ Գրիգոր Ներսիսյանն ընդգծել է, որ շուրջ 10 տարի գործող կառույցի համար կայքի ստեղծումը կարևոր է ՝ ուղիղ, ոչ միջնորդավորված կապ հաստատելու համար քաղաքացիների, շահագրգիռ կառույցների ու անձանց հետ, և նաև այս միջոցով ապահովելու համար Հայաստանում անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ իրազեկվածությունը:

«Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության պատվիրակմամբ և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Արևելյան գործընկերության հանրային կառավարման բարեփոխումների տարածաշրջանային ֆոնդի» հայաստանյան ծրագրերի համակարգող/տարածաշրջանային ծրագրի ղեկավար Հրաչիկ Յարմալոյանը ներկայացրել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության հետ ընթացող բազմամակարդակ արդյունավետ համագործակցությունը ՝ առանցքային կարևորություն հաղորդելով Գործակալության կայքի ներկայացմանը և Անձնական տվյալների պաշտպանության ոլորտում հանրային ծառայողների համար մշակված առցանց դասընթացին, որն իր տեսակի և ձևաչափի մեջ առաջինն է Արևելյան գործընկերության տարածաշրջանում:

Հրաչիկ Յարմալոյանը նշել է, որ տեսանելի են այն ջանքերը, որ գործադրում են թե՛ Արդարադատության նախարարությունը և թե՛ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը՝ այս ոլորտը զարգացնելու և անձնական տվյալների պաշտպանության իրավունքի կայացումը Հայաստանի Հանրապետությունում ապահովելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ շնորհանդեսի ընթացքում ներկայացվել է Հանրային ծառայողների համար նախատեսված Անձնական տվյալների պաշտպանության դասընթացի բովանդակությունը: 7 մոդուլներից, դրանց վերաբերյալ թեստերից, աուդիովիզուալ, խաղարկային բաղադրիչներից բաղկացած դասընթացը հասանելի է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության (Pdpa.am) պաշտոնական կայքում:

Նշվում է, որ անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ էլեկտրոնային դասընթացն ստեղծվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության, Քաղաքացիական ծառայության գրասենյակի, Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակի ակտիվ համագործակցությամբ և ֆինանսավորվել Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից:

Հայերեն

Խաղաղությունն առաջին հերթին գիտակցված և ռազմավարական ընտրություն է. Արարատ Միրզոյանի ելույթը՝ «Մանամայի երկխոսություն» ֆորումի պանելային քննարկմանը

Հնդկաստանի իշխանությունները ցիկլոնի պատճառով տարհանում են երկրի արևելյան ափի բնակիչներին

Հայտնի են Բուլղարիայի նախագահական ընտրությունների արդյունքները

Հայաստանի առաջին պետական տիկնիկային թատրոնը ներկայանում է ստեղծագործական նոր շնչով

Գյումրու դրամատիկական թատրոնում նշվեց Սրբուհի Բաբայանի 75-ամյակը

Հայաստանի հրաձգության հավաքականը սկսում է պայքարն աշխարհի վարկանիշային առաջնությունում

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն

Հրդեհ Մրգաշեն բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններ

«Նոր գիրք»-40/26. Սիմոնյան, Ուելս, Չրնիչ

Հուսով եմ՝ մի օր հայի կուղարկեմ տիեզերք. ՏՏ ոլորտում Հայաստանի պետական մրցանակակիր Քեմ Ղաֆարիանի հարցազրույցը