Քաղաքականություն

Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացի իրավական հիմքը ԽՍՀՄ դե յուրե նշանակություն ունեցող վերջին քարտեզներն են․ Փաշինյան

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացի իրավական հիմքը ԽՍՀՄ դե յուրե նշանակություն ունեցող վերջին քարտեզներն են․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացում Հայաստանի համար սկզբունքային էր, որպեսզի ոչ թե նոր սահման ստեղծվի, այլ նախկինում Ալմա-Աթայի հռչակագրով վերահաստատված սահմանները վերարտադրվեն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝այս մասին մայիսի 16-ին կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այսինքն՝ մենք ասում ենք, որ մենք սահմանազատման ընթացքում ոչ թե պետք է սահման ստեղծենք, այլ պետք է վերարտադրենք այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել Խորհրդային Միության փլուզման պահին և ունեն դե յուրե իրավական նշանակություն։ Սրա համար մենք նախ հղում էինք անում Ալմա-Աթայի հռչակագրին, և ապրիլի 19-ին դա ամրագրվեց, արձանագրվեց, ընդ որում՝ որպես սահմանազատման ողջ գործընթացի բազային սկզբունք։ Հիմա մենք նաև քարտեզների հղումն ունենք, և դրանք Խորհրդային Միության դե յուրե իրավական նշանակություն ունեցող վերջին քարտեզներն են»,-նշեց Փաշինյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում