Բազմաթիվ շահարկումներ կան ՀՀ եւ ՌԴ առաջնորդների հանդիպման վերաբերյալ․ Զախարովան պարզաբանել է ՀՀ-ից ռուս սահմանապահների դուրսբերման հարցը

2 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ իրականությանը չի համապատասխանում այն ենթադրությունը, որ ռուսական կողմը, իբր, առաջարկել է լրիվությամբ դուրս հանել իր սահմանապահներին Հայաստանի տարածքից։

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Զախարովան այս մասին ասել է ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ։

«Բազմաթիվ շահարկումներ կան Հայաստանի եւ Ռուսաստանի առաջնորդների՝ մայիսի 8-ին կայացած հանդիպման վերաբերյալ»,- ասել է Մարիա Զախարովան։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը պարզաբանել է, որ ՀՀ եւ ՌԴ առաջնորդների հանդիպման ժամանակ հայկական կողմի խնդրանքով քննարկվել է ընդամենը ՌԴ սահմանապահների դուրսբերումը Հայաստանի՝ Ադրբեջանի հետ սահմանակից մի շարք մարզերից։

Մայիսի 8-ին ՀՀ ԱԺ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտնել էր, որ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի մի շարք մարզերում Ադրբեջանի հետ սահմանին տեղակայված ՌԴ սահմանապահ զինծառայողների հենակետերը կդադարարեցնեն գործունեությունը և դուրս կբերվեն։ Դրանից հետո ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել էր, որ Հայաստանի մի շարք մարզերից ռուսաստանցի զինվորականների և սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել է մայիսի 8-ին Մոսկվայում Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարների հանդիպման ժամանակ։ Պեսկովը նաև նշել էր, որ հայկական կողմի խնդրանքով ՌԴ սահմանապահները կշարունակեն ծառայություն իրականացնել Հայաստանում՝ Իրանի ու Թուրքիայի հետ սահմաններին։ Մայիսի 14-ին թեմային անդրադարձել է նաև ՌԴ անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը։

Հայերեն Русский 中文

Ընտրություններ-2026. 533 տեղամասի նախնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է ձայների 51.13 տոկոսը, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 23.34 տոկոսը

Մենք կշարունակենք ԵՄ-ի հետ մերձեցումը և մասնակցությունն ու անդամակցությունը ԵԱՏՄ-ին․ Նիկոլ Փաշինյան

Մենք պետք է ինստիտուցիոնալացնենք Ադրբեջանի հետ խաղաղությունը, Թուրքիայի հետ սահմանը պետք է բացվի․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը Հայաստանում հետընտրական զարգացումների հավանականություն չի տեսնում

Պատերազմի եռագլուխ լրտեսական կուսակցությունը պետք է արմատախիլ արվի Հայաստանից․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը բացառել է քաղաքացիների ազատ կամարտահայտման նկատմամբ իշխանության ապօրինի ներգործությունը

Փաշինյանի խոսքով` «Քաղաքացիական պայմանագիրը» հաղթել է ընտրություններում և միանձնյա կձևավորի կառավարություն

Նիկոլ Փաշինյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ

Ընտրություններ-2026. 314 տեղամասի նախնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է ձայների 54.87 տոկոսը, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 22.08 տոկոսը

ԱԺ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները