Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Բարձր տեխնոլոգիաների զարգացմանը նվիրված միջոցառմանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է «Միջազգային կորպորացիաների և ներդրողների դերը որպես բարձր տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման կատալիզատոր» խորագրով պանելային քննարկմանը։

Միջոցառումը կազմակերպել է Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիան՝ Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հովանու ներքո։

«Այսօր մենք պատիվ ունենք հյուրընկալելու մի խումբ մասնագետների՝ տարբեր միջազգային ու տեղական ընկերություններից։ Ձեր աշխատանքը, փորձը և Հայաստանում բիզնես մթնոլորտ ձևավորելուն ուղղված ջանքերն անգնահատելի են։ Անկախ նրանից թե դուք ներդրող եք, քաղաքականություն մշակող թե տեխնոլոգիական ոլորտի առաջնորդ, ձեր ներդրումն այսօր չափազանց կարևոր է։ Եկեք միասին ոգեշնչենք և ոգեշնչվենք՝ աշխատելով ավելի ինտեգրված և նորարական ապագա ստեղծելու ուղղությամբ», - իր ողջույնի խոսքում ասել է Եվրոպական բիզնես ասոցիացիայի գործադիր տնօրեն Դիանա Սարումովան։

Ռալֆ Յիրիկյանը պանելային քննարկման ժամանակ խոսել է թվային տրանսֆորմացիայի մասին և այն բաղադրիչների, որոնք անհրաժեշտ են պետական և մասնավոր հատվածների արդյունավետ համագործակցության համար, որպեսզի հեռահաղորդակցության ոլորտը տեխնոլոգիական զարգացում ապրի։

«Թվային տրանսֆորմացիան անխոս այսօր անհրաժեշտություն է, թվային լուծումները ցանկացած գործընթացի արագությունն ու արդյունավետությունը կարող են բազմապատկել։ Նման փոփոխությունն օգտակար է բոլորի համար՝ պետության, հանրության, բիզնեսի, բայց այս ոլորտում հիմնական խնդիրն ամենևին թվային լուծումները չեն։ Շատ ավելի առաջնային է գրագետ հաղորդակցությունը, որպեսզի ներգրավված բոլոր մասնակիցները գիտակցեն թվային լուծումների հնարավորություններն ու կարևորությունը։ Միայն այդ ժամանակ մենք կկարողանանք զգալի արդյունքներ ունենալ», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրենը։

Նշվում է, որ Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիայի նպատակն է աջակցել Հայաստանում եվրոպական բիզնես համայնքին, թեթևացնել վերջինիս ինտեգրումը, նպաստել Հայաստանի և Եվրոպական միության միջև համագործակցությանը, ինչպես նաև զարգացնել բիզնես միջավայրը, խրախուսել օտարերկրյա ներդրումները և բարելավել համապատասխան օրենսդրական դաշտը:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը, Հունաստանի դեսպան Քրիստոս Սոֆիանապուլոսը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Digital Hub-ի ղեկավար Յացեկ Կուբասը։

Հայերեն English Русский

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները