ԵԱՀԿ-ն կաջակցի Հայաստանին և Ադրբեջանին համապարփակ խաղաղության հասնելու հարցում․ Իեն Բորջ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԵԱՀԿ-ն կաջակցի Հայաստանին և Ադրբեջանին, որպեսզի երկու երկրները կարողանան համապարփակ խաղաղության հասնել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության արտաքին ու եվրոպական հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջը։

«Մենք կաջակցենք Հայաստանին ու Ադրբեջանին, որպեսզի կարողանան համապարփակ ու կայուն խաղաղության համաձայնագրի կնքման հասնել։ Մենք տեղյակ ենք, որ երկու երկրներն էլ նախընտրում են երկկողմանի հարթությամբ հարցերը լուծել, մենք աջակցում ենք դրան»,- ասաց Բորջը։

Անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման գործընթացը՝ նա նշեց, որ չի ցանկանում կարծիք հայտնել գործընթացի մասին, քանի որ իր արտահայտած որևէ դիրքորոշում կարող է խանգարել գործընթացին։

«Եթե ուզում ես կառուցողական լինել, ավելի լավ է թողնել, որպեսզի կողմերը իրենք իրենց տեսակետները հայտնեն, մանավանդ վերջերս տեղի ունեցած հանդիպումներից հետո, որոնք տարբեր հարթություններով տեղի են ունենում։ Ես, անշուշտ, գործընթացին չեմ օգնի, եթե հանկարծ հայտարարեմ իմ դիրքորոշումը։ Ես չեմ օգնի գործընթացին, երբ իրականում մենք դրա մասը չենք։ Դա երկկողմանի քննարկում է, ուստի հարգեք իմ դիրքորոշումը»,- ասաց Բորջը։

Հայերեն العربية English Français Русский 简体中文

Սերբիայի նախագահը ուսանող ցուցարարներին առաջարկել է փետրվարի 5-ին բանակցություններ սկսել

Վրաստանի ընդդիմությունը բռնապետության սպառնալիք է որակել երկրի օրենսդրության հնարավոր խստացումը

Մոլդովայում պահանջել են հետաքննել USAID-ի գործունեությունը

ՕՊԵԿ+-ի երկրների կոմիտեի նախարարները որոշել են չփոխել նավթի արդյունահանման ընթացիկ քաղաքականությունը

Արմավիր մարզում թմրամիջոցների ապօրինի շրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել

Հայտնի են համահայկական խաղերի ձնամարտի մրցաշարի հաղթողը և մրցանակակիրները

Փետրվարի 4-ի միջոցառումների անոնս

Ֆինանսների նախարարության՝ պետբյուջեի կատարման հսկողության գործառույթն այսուհետ կվերապահվի ՊՎԾ-ին

ՀՀ դեսպանը և Իրանի փոխնախագահը քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր

Ադրբեջանը հակաահաբեկչական գործողություն է սկսել Ռուսաստանին սահմանակից շրջաններում