2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: IDBank-ը 2024 թվականի մայիսի 13-ին հրապարակային առաջարկի միջոցով թողարկել է AMANLBB2PER9 տարբերակիչ ծածկագրով անվանական արժեկտրոնային պարտատոմսեր՝ հետևյալ պայմաններով․
Ընդհանուր ծավալը – 5 մլն․ ԱՄՆ դոլար
Արժեկտրոնային տարեկան եկամտաբերությունը – 4,75 %
Շրջանառության ժամկետը – 39 ամիս
Արժեկտրոնի վճարում – եռամսյա պարբերականությամբ
Մարման ամսաթիվ – 13 օգոստոսի 2027թ․
Պարտատոմսերը տեղաբաշխվելու են 2024 թ․-ի մայիսի 13-ից մինչև 2024 թվականի հուլիսի 12-ը ներառյալ։ Նշենք, որ սա IDBank-ի դոլարային պարտատոմսերի հոբելյանական 25-րդ թողարկումն է։
Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը ներկայացվելու են ցուցակման «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ և ունենալու են շուկա ստեղծող (Marketmaker):
Նշվում է, որ պարտատոմսերը հնարավոր է հեշտությամբ ձեռք բերել նաև առցանց տարբերակով՝ մի քանի հպումով, առանց Բանկի մասնաճյուղ այցելելու։ Ընդամենը IDBanking.am առցանց հարթակում մուտք գործեք «Արժեթղթեր» բաժին, ընտրեք պարտատոմսերի տեսակը և քանակը և կատարեք գնում։
Պարտատոմսերի մասին ամբողջական տեղեկատվությունը հասանելի կլինիIdram&IDBankհավելվածում դրանք ձեռք բերելուց անմիջապես հետո․ «Բանկինգ» բաժնի «Պարտատոմսեր» ենթաբաժնում ներկայացված է պարտատոմսերի տարբերակիչ ծածկագիրը, քանակը, անվանական արժեքը, տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը, արժեկտրոնի վճարման օրը և պարտատոմսերի մարման օրը։
Պարտատոմսերի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը կարող եք տեսնել անցնելով հղումով։
Պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկում ՀՀ ԿԲ նախագահի 18 հոկտեմբերի 2023թ. թիվ 1/520 Ա որոշմամբ հաստատված ծրագրային ազդագրի շրջանակում։ Ծրագրային ազդագրի, դրա լրացման էլեկտրոնային տարբերակներին և սույն թողարկման հիմնական պայմաններին կարելի է ծանոթանալIDBank-ի պաշտոնական կայքում:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից