Ինովացիա

AICA-ն ներդրում է կատարել հայկական Optimyzee-ում

1 րոպեի ընթերցում

AICA-ն ներդրում է կատարել հայկական Optimyzee-ում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի հրեշտակ ներդրողների ակումբը (AICA) հայտարարել է հայկական Optimyzee ստարտափում ներդրում կատարելու մասին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Optimyzee-ը թույլ է տալիս ձեռնարկություններին ստեղծել և գործարկել Google-ի որոնողական ծախսարդյունավետ արշավներ զրոյից: Օգտագործելով ավելի քան 10 հազար գովազդային արշավից ստացված տվյալները և 10 միլիոն դոլարը գերազանցող գումարային գովազդի բյուջեն` Optimyzee-ն առաջարկում է արհեստական բանականության ինտեգրումով գովազդային գործընթացը պարզեցնել և օպտիմալացնել:

Ներկայում ավելի քան 600 ընկերություն և ստարտափ օգտագործում են Optimyzee-ի մշակումը՝ կատարելով Google Ads-ի ծախսերի զգալի խնայողություն:

Նախկինում ստարտափը ներդրում է ստացել նաև Triple S Ventures-ից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում