Հասարակական

Հայկական Կարմիր խաչի ընկերության նոր նախագահ է ընտրվել Դավիթ Ներսիսյանը

1 րոպեի ընթերցում

Հայկական Կարմիր խաչի ընկերության նոր նախագահ է ընտրվել Դավիթ Ներսիսյանը

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կայացել է Հայկական Կարմիր խաչի ընկերության28-րդ տարեկան համագումարը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համագումարի ընթացքում մասնակից 45 պատվիրակները ՀԿԽԸ նախագահի պաշտոնում առաջադրել են ՀԿԽԸ գլխավոր քարտուղարի տեղակալ Դավիթ Ներսիսյանի թեկնածությունը։ Փակ գաղտնի քվեարկությամբ 45 կողմ արդյունքով՝ բացարձակ միաձայն, նախագահ է ընտրվել Դավիթ Ներսիսյանը։

Դավիթ Ներսիսյանը Հայկական Կարմիր խաչի ընկերությունում գործունեությունը սկսել է 2012 թվականից, որպես կամավոր, ապա աշխատել է ՀԿԽԸ Բնակչության տեղաշարժի բաժնում։

Հետո զբաղեցրել է ՀԿԽԸ գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնը։

ՀԿԽԸ 28-րդ համագումարին մասնակցել ենԿարմիր խաչի և Կարմիր Մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի, ինչպես նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում